Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանի ու Բաքվի հարաբերությունները շարունակում են բարիդրացիական հունով ընթանալ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները շարունակվում են բարիդրացիական հունով ընթանալ։ Այս մասին գրում է իրանական Mehr գործակալությունը։

«Որոշ հարցերում կարող են լինել կարծիքների տարբերություններ, բայց կարևոր է, որ կա լրջագույն կամք երկու կողմից՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ երկու երկրների անունից շարունակելու են դրական շփումներն ու խորհրդակցությունները՝ լիովին հաղթահարելու թյուրիմացություններն ու զարգացնելու հարաբերությունները։

«Այս համատեքստում մենք պայմանավորվել ենք ավելացնել համագործակցությունը երկու երկրների միջև՝ ձևավորել հանրային կարծիքի ու մեդիա տարածքի ավելի լավ կառավարման համատեղ հանձնաժողով։ Մենք մեր հարևաններին համարում ենք մեզ հարազատներն ու կարևորում ենք ազգակցական հարաբերությունները կառավարող սկզբունքները»,- ասել է Աբդոլլահիանը։

Նշենք, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ լարվել էին, երբ Բաքուն սեպտեմբերի 15-ի Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալել էր իրանցի երկու վարորդի ու սկսել հարկել իրանական բեռնատարները։ Ավելի ուշ Բաքուն ազատ արձակեց իրանցի վարորդներին ու նրանց վերադարձրեց Թեհրանին։

 

Էմմա Չոբանյան