Բայդենը Էրդողանին Սիրիայի վրա նոր ռազմական հարձակման «կանաչ լույս» չի տվել․ ամերիկացի դիվանագետ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հավանաբար, Թուրքիային «կանաչ լույս» չի տվել Սիրիայի հյուսիսում նոր ռազմական հարձակման հաար։ Նման կարծիք է հայտնել Սիրիայում ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին, գրում է Bianet-ը։

«Համոզված եմ՝ նախագահ Բայդենը զգուշացրել է Էրդողանին Սիրիայի հյուսիս-արևելքում ցանկացած գործողության հետևանքների մասին»,- ասել է Ջեֆրին al-Hurra TV-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել են հոկտեմբերի 31-ին Հռոմում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այդ հանդիպումից առաջ Էրդողանը բազմիցս հայտարարել էր Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին։ Մամուլում էլ վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Թուրքիան մոտակա օրերին նախապատրաստվում է հարձակվել Սիրիայի հյուսիսային շրջանների, այդ թվում՝ Քոբանի քաղաքի վրա։

Ամերիկացի դիվանագետը հարցազրույցում նաև ասել է, որ ԱՄՆ ուժերի ու Սիրիական դեմոկրատական ուժերի միջև կա շարունակական համագործակցություն, որը Թուրքիան համարում է PKK-ի ընդլայնում։

Նշենք, որ Ջեֆրին եղել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը սիրիական պատերազմում՝ 2018-2020 թվականներին։ 2008-2010 թվականներին էլ նա եղել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը։

Էմմա Չոբանյան