Նախկին նախագահներն անվտանգ երկիր, մարտունակ բանակ էին թողել, Փաշինյանը 3 տարում դրանք մսխեց. Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացել է մսխել այն ամենը, ինչը նրան թողել էին նախկին նախագահները: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Եկեք փաստենք, որ նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին փոխանցել են մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 հազար 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ, բայց երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացել է այդ ամենը մսխել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, ոչ թե փորձեին կեղծ օրակարգերով, կեղծ լուրերով անհեթեթ պնդումներով վարկաբեկել իր անձը։

Հարցին՝ մասնակցելո՞ւ է նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են՝ մասնակցելու են հանրահավաքին, լինելու են որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։

«Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք, ելույթներ չենք ունենալու»,- նշեց Վանեցյանը։

Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի մասնակցությանը, Արթուր Վանեցյանն ասաց, թե տեղյակ չէ այդ մասին։

Մանրամասները՝ տեսանյութում: