Միխայիլ Սաակաշվիլի առողջական վիճակը վատացել է

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, որը հոկտեմբերի 1-ին ձերբակալությունից հետո հացադուլ է հայտարարել, վատացել է։ Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

«Չորեքշաբթի ստացվել են Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ հետազոտության արդյունքները, և դրանք մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած կոնսիլիումի համեմատ վատացել են։ Նա բողոքում է սրտի աշխատանքի արագացումից։ Ցանկացած պահի կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել»,- նշել է Կիպշիձեն։

Նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կտրականապես հրաժարվում է օգտագործել իր ունեցած լիազորություններն ու ներում շնորհել նախկին նախագահին։

Ավելի վաղ Սաակաշվիլին բանտից դիմում էր գրել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին, որում հայտնել էր, որ նիհարել է գրեթե 20 կիլոգրամով, իսկ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են իրեն տեղափոխել բազմապրոֆիլ հիվանդանոց։

Տաթև Ֆռանգյան