Առաջնագծի կահավորում, ԱԹՍ-ների գնում, կրթություն․ 2022-ին ՀՀ ռազմական ծախսերը կաճեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
Բոլորը

Պաշտպանության նախարարության հաջորդ տարվա բյուջեն կավելանա շուրջ 11 տոկոսով։ Նախարարության 2022 թվականի ծախսերը կկազմեն 345 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 720 միլիոն դոլար։ Դա նախատեսված  է կառավարության նախագծով, որն այս օրերին նախնական քննարկումներ է անցնում խորհրդարանի հանձնաժողովներում։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը նշում է, որ ռազմական բյուջետային ծախսերը կազմակերպելիս պետք է դրանք բաղդատել ըստ ժամանակային հորիզոնի։

«Կարճաժամկետ առումով պիտի բավական լուրջ գումար հատկացվի ամրաշինական աշխատանքներին, նաև ռազմական կրթությունը չափազանց կարևոր է։ Եվ, բնականաբար, ամենաիդեալական տարբերակներից մեկը նաև կարող է լինել այն, որ մենք ունենայինք հնարավորություն այդ գումարներն ուղղել հեռակառավարվող միջոցների գնմանը, այսինքն՝ անօդաչու սարքերի»,- նշում է Մարգարյանը։

Բյուջեի բացվածքից երևում է, որ ՊՆ-ին տրվող գումարի մեծագույն մասը՝ շուրջ 340 միլիարդ դրամը, ուղղվում է «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրին։

Ռազմական կարիքների բավարարման միջոցառմանը 2022 թվականին ուղղվելու է շուրջ 218 միլիարդ դրամ։ Սա նույնությամբ կրկնում է 2021 թվականի բյուջեի նույն միջոցառմանն ուղղված գումարի չափը։ Իսկ շենքային պայմանների բարելավում միջոցառմանը կուղղվի 121 միլիարդ դրամ, որը 39 տոկոսով ավելին է, քան 2021 թվականի հատկացումը։ Այս միջոցառումը նախատեսում է պաշտպանության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի ու շինությունների կառուցում։

Ադրբեջանի հետ սահմանը, սակայն, պատերազմից հետո հսկում են ոչ միայն զինված ուժերը, այլ նաև սահմանապահ զորքերը։ Սա ենթադրում է բյուջեում Ազգային անվտանգության ծառայությանն ուղղվող հատկացումների աճ։ Նախագծով առաջարկվում է ԱԱԾ բյուջետային հատկացումներն ավելացնել շուրջ 23 տոկոսով։ Արդյունքում, 2022 թվականին ծառայության ծախսերի համար կհատկացվի 42,7 միլիարդ դրամ կամ գրեթե 90 միլիոն դոլար։

Խորհրդարանում ծառայության բյուջեն ներկայացնելիս ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը նշեց, որ սահմանապահները բարդ ծառայություն են իրականացնում, և հենց ֆինանսական պատճառով համակարգից արտահոսք կա։

«Մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում, այդ իսկ պատճառով մեզ մոտ մի քիչ թվաքանակը նվազել է, ազատվում են աշխատանքից։ Բայց հանձնարարությունը կա, պետք է բարձրացնենք։ 210-220 հազար դրամ է դառնալու, հիմա մոտ 160 հազար են ստանում»,- նշեց Հակոբյանը։

Առհասարակ, Հայաստանի զինված ուժերին նոր զինատեսակների մատակարարման մասին Ռուսաստան այցերից մեկից հետո հայտարարել էր պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Այս հարցում, սակայն, նախարարությունն առանձնահատուկ գաղտնապահություն է դրսևորում, և նոր պայմանագրերի մասին տեղեկություններ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան