Դիակապտության շրջանում ենք․ հայրենիքը փողոցում բերանի վրա ընկած է, բայց գովերգվում է իբրև միֆ․ Հակոբ Մովսես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը բանաստեղծ, թարգմանիչ, 1991-96 թվականներին ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսն է

-Պարո՛ն Մովսես, պատերազմից հետո արժեքային մեծ վակուում կա մարդկանց շրջանում՝ զուտ պետության զգացողության, ապագայի իմաստով։ Փլուզվեց մի տեսիլք, որն անվանվում էր «Միացում»՝ Արցախի և ՀՀ-ի։ 26 տարում չհասանք դրան՝ հաղթած լինելով։ Այսօր պարտված ենք, և անորոշությունն ավելի մեծ է։ Արժեքային ի՞նչ վերաիմաստավորման կարիք ունի հասարակությունը, արդյո՞ք այսօր կա ընդամենը երկու ընտրանք՝ խաղաղություն կամ պատերազմ։

-Դուք ամենակարևոր հարցն եք տալիս, իսկապես՝ պատերազմը մեր կյանքում շատ բան փոխեց։ Ես սպասում եմ, որ մեր պատկերացումների մեջ էլ շատ բան փոխվի։ Ի՞նչ նկատի ունեմ․ բոլոր ժողովուրդներն ունենում են վերելքի և վայրէջքի շրջաններ։ Վերելքի շրջանում ուժեղանում է տվյալ ժողովրդի առասպելական, միֆական զգացողությունը։

-Միգուցե նաև երազայի՞ն։

-Այո՛, նաև երազային՝ Մեծ Գերմանիա, Մեծ Վրաստան, Մեծ Ռուսաստան, Մեծ Թուրքիա․․․

-Մեծ Հայք․․․

-Այո՛, Մեծ Հայք։ Եվ պարտություններն իրենց դառը ներարկումներն ունեն ու ժողովուրդներին իջեցնում են ավելի իրականություն։ Ընդհանրապես, վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի հիմնական տեղաբաշխումն աշխարհի քարտեզի վրա ես ավելի շատ կանվանեի պատմական, քան քաղաքական։ Մեր ժողովուրդը, ցավոք, քաղաքական ժողովուրդ չէ։ Դա նաև Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկն է ասել՝ մենք քաղաքականության մեջ պարզապես մանկամիտ ենք։

Բայց քանի որ մենք ապրում ենք քաղաքականացված աշխարհում, որտեղ գործում է աշխարհի իշխանի այդ զենքը՝ քաղաքականությունը, մենք պարտավոր ենք քաղաքականության մեջ լինել։ Բայց որտեղ չկանք, սկսում ենք քաղաքականությունը փոխարինել պատմությամբ՝ մենք գիտենք պատմության մասին ամեն ինչ, անցյալում մեզ որոնում ենք, փորձում ենք մեր ծննդաբանությունը հասցնել հազարամյակների խորքեր, բայց ներկայում մնում ենք շվարած, անօգնական և անօթևան։ Այս պատերազմը, որը շատ դաժան հարված էր մեր ժողովրդի համար, միգուցե մեզ ստիպի սթափվել և պատմական ժողովրդից դառնալ քաղաքական ժողովուրդ։

-Պատերազմում պարտությունը, գուցե, պիտի դառնար այն երկրաշարժը, գուցե և՝ նոր սկիզբը, որի հիման վրա պիտի ծնվեր Հայկական պետության նոր տեսիլքը, երազանքը, այն նպատակը, որին պիտի բոլորս ձգտենք։ Մենք շատ ծանր կորուստներ ենք կրել, դրանք հնարավոր չէ մոռանալ, և բոլորիս ցավեցնելու են, բայց գուցե պետք է այդ ընտրանքը կատարենք՝ խաղաղության կամ պատերազմի, արժեքային վերափոխման անհրաժեշտությունը գզանք։ Ի՞նչ տեսակետ ունեք։

-Եկել է ժամանակը, ցավոք, կորուստների գնով ենք հասել դրան, որ մենք Հայաստան երկիր դրախտավայրը կարողանանք վերափոխել Հայաստանի Հանրապետության։ Ժողովուրդների, ազգերի, հասարակությունների բարձրագույն ձևը, մոդիֆիկացիան երկրի երեսին պետությունն է։ Ժողովուրդները հաջողված են այնքանով, ինչքանով հաջողված է իրենց պետությունը։ Մի բան է ռուս ժողովուրդը՝ սլավոնական, ուղղափառ, Չեխովի, Տոլստոյի իմպերիան և այլն, դա այսօրվա ռուսական պետությունն է։ Ուրիշ արժեք չկա, այդ հասարակության արժեքը դա է։ Այ՝ հիմա եկել է մի ժամանակ, որ այս քաղաքական ցնցումներից, թոհուբոհից Աստված տա՝ շուտ դուրս գանք, և Աստված մեզ այնքան խելք տա, որ այդ դառը պարտության դասերից ելնելով՝ կարողանանք Հայաստանի Հանրապետություն կառուցել։

-Սակայն մենք տեսանք, որ քաղաքական ուժերի աղմուկը, հայհոյանքն ամբողջապես տապալել է պետության վերակենդանացմանն ուղղված խոսակցությունը։ Անլրջությունը թույլ չտվեց մեզ խորապես գիտակցելու կատարվածը՝ հայհոյանքների, դավաճանի ու հայրենասերի դիսկուրսում հայտնվեցինք։

-Մենք խելամիտ չենք եղել, հիմա էլ խելամիտ չենք։ Մենք մեր Ազգային ժողովը վերածել ենք «Է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո, շուն ու կատվով», մեր երկիրը վերածել ենք դավաճանների և հայրենասերների անիմաստ հակամարտության, հասարակությանը պառակտել ենք, մեր ժողովրդին վախեցրել ենք, հուսալքման ենք մղել․ սա պատերազմից հետո ինչ-որ տեղ բնական եմ համարում։ Իհարկե՝ պատերազմից հետո թոհուբոհ է սկսվում, և երկրաշարժից հետո սկսվում է գաղափարական դիակապտություն։ Հիմա մենք դիակապտության շրջանում ենք ապրում, բայց քանի որ մեր ժողովուրդը շատ խոհեմ է, ինչքան էլ խեղճ, բլնգած, բայց շատ խոհեմ է, և մենք այս վիճակից, կարծում եմ, դուրս կգանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան