Կռիվ ենք տալիս՝ Թուրքիան չհսկի ճանապարհը դեպի Նախիջևան․ Ադրբեջանի ռազմական հաջողությունը կլինի միջանցքի ստացումը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ

-Տիկի՛ն Մարգարյան, ՌԴ-ն ՀՀ-ում զորքեր ունի և մեր որոշ սահմաններ ինքն է պահում, Ադրբեջանն արդեն տեսել է, որ կարող է ներխուժել ՀՀ տարածքներ և մարսել, սրանք փաստեր են, որ պիտի ընդունենք։ Դուք վստա՞հ եք, որ Հայաստանն այսօր ունակ է դեմ հանդես գալ արտաքին պարտադրանքին՝ սահմանազատման կամ միջանցք տալու պահանջներով։ Չէ՞ որ մեզ վրա կան կոնկրետ ճնշման գործիքներ։

-Բոլոր ճանապարհները տանում են դեպի եռակողմ հայտարարություն։ Ո՞րն է մեզ վրա ճնշումը․ այն, որ մեզ ասում ենք՝ Դուք պետք է «Զանգեզուրի միջանցք» գաղափարն իրականությո՞ւն դարձնեք։ Ասացե՛ք խնդրեմ, եթե մենք մուտքի արտոնագրային ռեժիմով չենք կառավարելու, օրինակ, մեր տարածքով անցնելիք գնացքը, սա ինչո՞վ է տարբերվում միջանցքից։ Եթե մենք չենք վերահսկելու այդ ճանապարհը, վերահսկելու է ռուսական կողմը, սա ի՞նչ է, եթե ոչ միջանցք։ Սա ամրագրված է և փաստաթղթերում երևում է։ Կարծում եմ, որ մենք այս ընթացքում ռեալ կռիվ ենք տվել, որպեսզի այդ վերահսկողությունը չարվի համատեղ թուրքերի հետ։

-Նույնիսկ այդպե՞ս։

-Այո՛, որովհետև եռակողմ փաստաթղթում որևէ հիշատակում չկա թուրքական կողմի մասին, բայց հստակ երևում է, որ անխափան պիտի գնան-գան ադրբեջանական և թուրքական կողմերը, և դրա պաշտպանությունը պիտի իրականացվի ռուսական կողմի միջոցով, նշանակում է՝ ես չեմ վերահսկելու, թե ինչպիսի բեռներ են գնում-գալիս։

-Եվ Հայաստանը չի՞ կարողանա խոչընդոտել այդ բեռնափոխադրումներին։

-Այո՛, և սա ի սկզբանե ամրագրված է։ Կարծում եմ՝ մենք կռիվ ենք տվել և մինչև հիմա կռիվ ենք տալիս, որ Թուրքիան այդտեղ որևէ ներկայացվածություն չունենա։ Սա է խնդիրը։

-Եթե հիմա ՀՀ-ն միայն Թուրքիայի ներկայության հարցն է փորձում չեզոքացնել, նշանակում է՝ արդեն իսկ ընդունե՞լ ենք, որ դա լինելու է միջանցք։ Պարտադիր չէ, որ ՀՀ-ն գրավոր նշի, որ հրաժարվում է այդ 40 կիլոմետրանոց ճանապարհի նկատմամբ իրավունքներից, կարող է, չէ՞, և՛ ռուսները հսկեն, և՛ որևէ գործառույթ չլիազորվի հայկական կողմին՝ լինի Ոստիկանություն, բանակ կամ ԱԱԾ։ Այսինքն՝ մենք արդեն իսկ ընդունե՞լ ենք, որ մերը չէ, միայն թե թուրքերն էլ չդառնան հսկող։

-Գիտեք՝ ցավում եմ, բայց կարծում եմ՝ այո։ Որովհետև դա ամրագրված է այս փաստաթղթում։ Քավ լիցի, ես ամենևին չեմ ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ միջանցք է լինելու։ Ամենևի՛ն։ Բայց այնպիսի ձևակերպումներ են օգտագործվում, որոնք մեզ թույլ են տալիս վերլուծելու, որ եթե անվտանգությունը, վերահսկողությունը չի ապահովում հայկական կողմն այդ ճանապարհի, այսինքն՝ տարածքային ինչ-որ ճանապարհ է դառնում դա։ Փաստաթղթից բխում է այն, որ մենք այդ հատվածը չենք վերահսկելու։ Եթե անխափան պիտի տեղի ունենա այս պրոցեսը, նշանակում է՝ մենք չենք վերահսկելու։ Վստահ եմ՝ հայկական կողմն այս առումով կռիվ է տվել և շարունակում է կռիվ տալ, բայց կարող է ինչ-որ զիջում արվել նրա հաշվին, որ դեմարկացիան և դելիմիտացիան չլինի եռակողմ մակարդակում։

Եթե կարողանանք գոնե սրանից ճողոպրել, ապա կարող ենք համարել, որ ռազմավարական հեռանկարում մեզ համար բավականին լուրջ հարցեր ենք լուծում։ Եթե այն փաստաթուղթը, որը, ըստ շշուկների, քննարկվում է և որը կարող է ստորագրվել, այդտեղ ներառվի նաև եռակողմ մակարդակով դեմարկացիա և դելիմիտացիա, իմացեք, որ մենք մեր սուվերենությունը, սուբյեկտայնությունը գրեթե ամբողջովին կորցնում ենք։ Կարծում եմ՝ այստեղ ինչքան հնարավոր է՝ պետք է ձգել այդ իրավիճակը։ Տեսեք՝ ադրբեջանական կողմն էլ չի ուզում դեմարկացիա և դելիմիտացիա, իրեն դա ձեռնտու չէ։

-Ինչո՞ւ ձեռնտու չէ դեմարկացիան Ադրբեջանին։

-Որովհետև, ի տարբերություն մեզ, ադրբեջանական կողմը շատ լավ գիտի, որ երբ դիմում ես միջազգային իրավական մեխանիզմների, քո դիրքերը շատ ամուր են լինում։ Միջազգային քրեական դատարում այսօր ընթացող դատը շատ բանի մասին է խոսում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան