Կրեմլը կաշառված է․ ռուս-ադրբեջանական պարտադրանք է եղել զորքերի հետքաշումը․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Ընդդիմությունը պատերազմից մեկ տարի անց կրկին այս հարցն է ուղղում իշխանությանը. ինչո՞ւ Կուբաթլուից կամ Զանգելանից զորքերը հետ քաշելու հրաման տվեց Նիկոլ Փաշինյանը, չէ՞ որ հենց դրանից հետո ադրբեջանցիների տիրապետության տակ հայտնվեցին Գորիս-Կապան ճանապարհից հատվածներ, և այսօր նրանք խոչընդոտներ են առաջացնում, կիսվեց Շուռնուխը, Որոտանից մեկ տուն և արոտավայրեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսինքն՝ դեռ դեմարկացիա, դելիմիտացիա չեղած՝ տարածքներ տրվեցին, և հայտնի չէ՝ նրանք հե՞տ են գնալու, թե՞ չեն գնալու, այն դեպքում, երբ ենթակառուցվածքներ են սարքում, դիրքավորվել են: «Հայաստան» դաշինքի ղեկավարն այսօր խորհրդարանում նշեց, որ այդ որոշումը պետք է կայացվեր ԱԽ-ի, ԳՇ-ի և ՊՆ-ի միջոցով. «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված էր, որ կողմերը կանգնում են իրենց տեղերում, և որևէ մեկը չէր կարող բանավոր հրաման տալ»: Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ այդ հրամանը տվել է ռազմական գործողություններից խուսափելու համար: Օբյեկտիվ չէ՞ այս քննադատությունը, պարո՛ն Խուրշուդյան:

-Տեխնիկական առումով, իհարկե, կարող է և իրավունք չուներ բանավոր հրաման տալու, բայց սա տեխնիկական խնդիր չէ, քաղաքական խնդիր է։ Պետք է ավելի խորությամբ նայենք և հասկանանք, որ դա եղել է ռուսական կողմի պարտադրանք, ավելի ճիշտ՝ ռուս-ադրբեջանական պարտադրանք:

Զորքերի հետքաշո՞ւմը:

-Միանշանա՛կ: Այդ ժամանակ ո՞վ էր միջնորդը մեր և ադրբեջանական կողմի միջև՝ պատերազմի հետևանքների հիման վրա առաջացած վեճի կարգավորման հարցում։ Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խումբն էր, իսկ պատերազմից հետո վեճի շարունակության ժամանակ ինքն իրեն դատավոր կարգեց Ռուսաստանը: Մի լավ օրինակ բերեմ, որ հասկանալի լինի զուգահեռը: Հիշում ենք Պեպոյի և Զիմզիմովի վեճը, Զիմզիմովը կաշառեց դատավորին (ի դեպ՝ այդ դատավորն էլ էր ռուս), և բարաթը փոխեցին: Հիմա նույն իրավիճակն է՝ կապված նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, դեռ մյուս «բարաթներին» չանդրադառնանք (դեմարկացիայի, դելիմիտացիայի վերաբերյալ ԳՇ-ի «բարաթների» մասին է խոսքը): Փաստորեն՝ փոխեցին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման բան չկար, ամրագրված էր, որ կանգնում են այն տեղում, որտեղ այդ պահին կանգնած էին: Դուք ասում եք Կուբաթլուի, Զանգելանի մասին, որոնք փաստացի մտնում էին Ադրբեջանի տարածքի մեջ նույնիսկ Մինսկի խմբի շրջանակում բանակցվող  փաստաթղթերով և վաղ թե ուշ կանցնեին Ադրբեջանի տիրապետության տակ։ Այլ հարց է, որ դեմարկացիան կարող էր մեզ ձեռնտու տարբերակով լինել, եթե Մինսկի խմբի շրջանակում ընթանար գործընթացը և հիմք ընդունվեին 1920-ականների քարտեզները, որոնց մասին նոր-նոր սկսել են խոսել թե՛ մերոնք, թե՛ ռուսները։ Դեռ հասկանալի չէ՝ ադրբեջանցիները համաձայնելո՞ւ են, թե՞ չէ:

-Քարտեզագետները հիմնավոր կարծիք են հայտնում, որ Հայաստանը նույնիսկ տարածքներ պետք է ստանա այդ քարտեզների իրականացման արդյունքում՝ 1600 կմ:

-Այո՛, հատկապես այն հատվածներում, որոնք վերաբերում են Սյունիքում դեմարկացիայի հարցերին՝ Շուռնուխում ճանապարհն ամբողջությամբ պետք է Հայաստանի տարածքում լինի: Իսկ այս պայմաններում Խծաբերդի՞ պատմությունը, դա էլ Մինսկի խմբի փաստաթղթերում նախատեսված չէր, որ Ադրբեջանին պետք է վերադարձվի, դա ԼՂԻՄ-ի մաս էր կազմում և պատերազմի դադարեցման պահին էլ մեր վերահսկողության տակ էր, որն արձանագրվեց մեկ օրով ռուսական պատասխանատվության գոտու քարտեզում, որը հրապարակում են իրենք, բայց հաջորդ օրը հանեցին այդ քարտեզից, երբ արդեն որոշվել էր, որ դա էլ պետք է տան Ադրբեջանին. ինչի՞ դիմաց պետք է տային, ռուսները պետք է տային, չէ՞:

-Եվ մենք գերիներ ունեցանք:

-Այո՛, այդտեղից առաջացավ գերիների հարցը, որն Ադրբեջանը մեր դեմ է շուռ տալիս, ասում է՝ ձեր մարդիկ մտել են մեր պատասխանատվության գոտի, չի ասում, որ գրավել են ռուսների պատասխանատվության գոտուց՝ ռուսների թույլտվությամբ: Լավրովն էլ է հաստատել, որ դա եղել է պատերազմից հետո, այդ գերիներին վերցրել են պատերազմից հետո: Նույն Զիմզիմովի ու Պեպոյի պատմությունն է, բայց գոնե Պեպոն իմացավ, որ դատավորը կաշառված է և էլ չպետք է դիմի նրան, բայց մենք և՛ այդտեղ տեսանք, որ կաշառված է, և՛ հիմա ենք տեսնում, որ կաշառված է, երբ ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ տարածքներ: Միջազգային հանրությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ասացին՝ դո՛ւրս քաշեք ձեր զորքերը, սադրանք մի՛ արեք, իսկ ռուսները պաշտպանեցին ադրբեջանցիներին՝ ասելով, թե դա ընդամենը սահմանային միջադեպ է:

-Եվ ասացին՝ դեմարկացիա կարվի, այդ ամենը կավարտվի:

-Ուրիշ բան ասեմ, այսպես կոչված, «Մեղրիի միջանցքի» հետ կապված. տեսեք՝ նույնիսկ Իրանը, մտահոգվելով, որ կարող է այնտեղ սուվերեն տարածք գրավեն ադրբեջանցիները Հայաստանից, սկսեց ճնշում գործադրել և զորավարժություններ անել, բայց այս ամբողջ ընթացքում մեր, այսպես կոչված, ռազմավարական գործընկերոջից մի հայտարարություն լսեցի՞ք, որ եթե հանկարծ փորձ արվի ներխուժել հայկական սուվերեն տարածք (ի դեպ՝ նաև թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին գնում), ՀԱՊԿ-ի ամբողջ ուժերով կամ Ռուսաստանի ուժերով պաշտպանելու ենք, թույլ չենք տալու կամ զգուշացում անեին: Չենք լսել, որովհետև կաշառված են. «բարաթն» ում ձեռքին է, նա էլ կաշառված է: Մենք այլևս չպետք է դիմենք իրեն. դա է մեր խնդիրը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան