Եթե ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, չի նշանակի՝ Արցախն Ադրբեջանի մաս ենք ճանաչում․ Արման Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Թուրքիան մինչ օրս պայման է դնում Հայաստանի առաջ, որ մենք ճանաչենք Ադրբեջանի սահմանները և տարածքային ամբողջականությունը։ ՀՀ-ում այդ հարցը քննարկելիս որպես ռիսկ նշվում է այն, որ դա կնշանակի նաև Արցախից հրաժարում։ Ի՞նչ տեսակետ ունեք Դուք։

-Սկսենք նրանից, որ եթե մենք այս հարցում միջազգային աջակցություն չունենանք, անկախ նրանից, թե դա ինչ կնշանակի, հարցը պետք է տալ հետևյալ կերպ․ իսկ մենք կարո՞ղ ենք մերժել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և մարսել այդ մերժումը։ Ես վստահ չեմ, որ դա ողջամիտ քայլ կլինի։ Ոչ թե նրա համար, որ ես շատ ոգևորված եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, այլ որովհետև մենք պատերազմից հետո խիստ թուլացած, խիստ խոցելի վիճակում ենք։ Դա նշանակում է, որ որևէ ագրեսիվ քայլ կարող է ծանր հետևանքներ ունենալ, քան այն ծանր հետևանքները, որոնք տեղի կունենան ճանաչման դեպքում։ Դա զուտ սկզբունքի առումով։ Ես միշտ եմ պնդել, որ լավագույն տարբերակը, թերևս, Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցություններից հիմա հանելն է, և եթե նույնիսկ տարածքային ամբողջականության կամ սահմանների ճանաչման խնդիր պետք է լինի, դա պետք է նույն կոնտեքստում չլինի, ինչ Արցախի կարգավիճակը։

-Այսինքն՝ կա՞ հնարավորություն՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանները՝ Արցախի հարցը չխառնելով։ Այսինքն՝ նշելով, որ կա բացառություն, Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և թե հետո այդ հարցն ինչպես կլուծվի, դա հետագա բանակցությունների հարց է։ Կարո՞ղ է լինել այսպիսի նշումի հնարավորություն։

-Եթե Ձեր հարցը վերաբերվում է նրան, թե արդյո՞ք իրավական նման մոդել և նախադեպ գոյություն ունի, ես չգիտեմ, իրավական բաները կարելի է միշտ ստեղծել։ Այսինքն՝ եթե քաղաքական ցանկություն և պայմանավորվածություն լինի, իրավական ձևակերպում կգտնեն, դա խնդիր չէ։ Խնդիրն այն է՝ արդյո՞ք նման մոտեցման աջակիցներ և նման մոտեցում իրականացնելու քաղաքականություն կա՝ դա կյանքի կոչելու։ Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ այս դիրքորոշումը նաև Ռուսաստանի դիրքորոշումն է։ Մի քանի անգամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Սերգեյ Լավրովը խոսել են, և նրանք հայտնել են այն կարծիքը, որ այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները և պետությունները պատրաստ չեն ինչ-որ համաձայնությունների գալու Արցախի կարգավիճակի հարցում, որը կբավարարի երկու կողմերի մինիմալ պահանջները։ Նման բանաձև այսօր գոյություն չունի, և նախընտրելի է, որ այդ հարցը առկախվի, այսինքն՝ հարաբերությունների նորմալացումը տեղի ունենա առանց Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտման, և դա թողնվի հետագային։ Ես կողմ եմ այդ դիրքորոշմանը և կարծում եմ, որ եթե մենք պնդենք Արցախի կարգավիճակի սահմանումը որպես նախապայման հարաբերությունների նորմալացման համար, այդ դեպքում, ինձ թվում է, Արցախի կարգավիճակը սահմանվելու է ոչ այնպես, ինչպես մենք ենք ուզում։

-Բայց ՌԴ-ի՝ Ձեր հիշատակած դիրքորոշումը չի ընդունում Ադրբեջանը, որը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է և իրենց հետագա սցենարն Արցախն Ադրբեջանին ինտեգրելն է։ Չե՞ք կարծում, որ սա որոշակիորեն հակառակվում է Ռուսաստանի տեսակետին։

-Դա ոչ թե որոշակիորեն, այլ ակնհայտորեն հակադրվում է ռուսական տեսակետին, բայց այստեղ պետք է շեշտել՝ նրանք էլ գերտերություն չեն, որ ամեն ինչ իրենց ուզածով անեն և բոլորին պարտադրեն իրենց կամքը։ Եթե ՌԴ-ն շահագրգիռ է, որ կարգավիճակի հարցն առկախվի, Արցախն ուղղակիորեն չինտեգրվի Ադրբեջանի կազմում, դա տեղի չի ունենա։ Շատ հաճախ կողմերը մաքսիմալիստական դիրքորոշումներ են արտահայտում բանակցությունների սկզբնական մասում, որից հետո նրանք կամաց-կամաց կարող են ինչ-որ զիջումներ անել։ Ես դա բնական եմ համարում։ Դրանք նաև ներքին քաղաքական լսարանի համար ուղերձներ են։ Ես ունեմ տեղեկություններ, որ նրանք պատրաստ են ինչ-որ կարգավիճակ ճանաչել, բայց ՌԴ-ն էլ ոգևորված չի կարգավիճակ ճանաչելու հարցում։ Ներքին խոսակցություններում նրանք խոսել են ինչ-որ մշակութային կարգավիճակի սահմաներում ինքնավարության և այլնի մասին։ Ամենակարևորը, թե այստեղ ո՞րն է մեզ համար լավագույն տարբերակը եղած հնարավորությունների մեջ։ Ես կարծում եմ՝ լավագույն տարբերակը սահմանների ճանաչումն է՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, և ես կրկնում եմ, որ դա հնարավոր է։ Նման դիրքորոշում որդեգրելը ողջամիտ է, որովհետև դրան աջակցում է նաև ՌԴ-ն։

-Դա մեխանիկորեն չի՞ նշանակի, որ մենք Արցախն Ադրբեջանի մաս ենք ճանաչում։

-Ո՛չ, բոլորովին դա չի նշանակում, կարգավիճակի առկախումը չի նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանը մաս։ Կարգավիճակի առկախումը և բանակցությունների շարունակումը նշանակում է, որ ո՛չ ճանաչում է նրա մաս, ո՛չ էլ ճանաչվում է Ադրբեջանից դուրս։ Այսինքն՝ պետք է շարունակել բանակցել, բայց կարգավիճակի հարցը չի լուծվում՝ որպես հարաբերությունների կարգավորման, սահմանների ճանաչման պայման և այլն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան