Չավուշօղլուն Էրդողանին սպառնացել է հրաժարական տալ՝ արևմտյան երկրների դեսպաններին արտաքսելու դեպքում

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է հրաժարական ներկայացնել, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արևմտյան 10 երկրների դեսպաններին խոստացել է «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարել, որոնք պահանջում էին ազատ արձակել Օսման Քավալային։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը՝ վկայակոչելով DW-ի թուրքական ծառայությունը։

Հրապարակման համաձայն՝ Չավուշօղլուն, որն Էրդողանի հայտարարության ժամանակ գտնվել է Հարավային Կորեայում, նախագահին հորդորել է հետաձգել որոշումը՝ մինչև երկուշաբթի նախատեսված կառավարության  նիստը, երբ ժամանակ կունենան «դեմ առ դեմ խոսելու»։

«Եթե դեսպանները հայտարարվեն «պերսոնա նոն գրատա», ես ստիպված եմ լինելու լքել նախարարությունը»,- Էրդողանին ասել է Չավուշօղլուն։

Նախագահը պատասխանել է, որ ոչինչ չի կարող անել, գրում է լրատվականը՝ չնշելով, թե ինչպես է ստացել այդ տեղեկությունը։

Հաղորդվում է նաև, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները Էրդողանին հետ են կանգնեցրել այդ որոշումից ՝զգուշացնելով, որ դա կազդի դիվանագիտական հարաբերությունների վրա այնպիսի երկրների դեպքում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Կանադան։ Նշվում է, որ նրանք փնտրել են փոխզիջումային տարբերակ, որից հետո նախագահի աշխատակազմն ու ԱԳՆ-ն  դեսպանություններին փորձել են համոզել, որ չմիջամտեն երկրի ներքին գործերին։

Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ արևմտյան 10 երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարելու հետ կապված ճգնաժամը լուծված է այն բանից հետո, երբ դեսպանատները նոր հայտարարություն են տարածել։

Թուրքիայում ԱՄՆ-ի, Կանադայի ու արևմտյան այլ երկրների դեսպանատները նոր հայտարարությամբ հայտնում են, որ մտադիր են հարգել ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը և չխառնվել այդ երկրին ներքին գործերին։ Մինչ այդ, Էրդողանը ԱԳՆ-ին հանձնարարել էր երկրից վտարել ու «անցանկալի անձ» ճանաչել ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դեսպաններին այն բանից հետո, երբ նրանք միասնական հայտարարություն էին տարածել ակտիվիստ Օսման Քավալային ազատ արձակելու կոչով։

Խոսքն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի դեսպանատների մասին է։

Էմմա Չոբանյան