11 և 19 տարեկան քույրերին անգիտակից գտել է մայրը․ ի՞նչ են պատմում հարևանները Կարբիի ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում տեղի ունեցածը ցնցել է գյուղացիներին․ 11 և 19 տարեկան քույրերը, նախնական տվյալներով, մահացել են գազի արտահոսքի հետևանքով։

Դեպքը տեղի է ունեցել Կարբիի 3-րդ փողոցում գտնվող տանը։ Համագյուղացիները, հարազատները հավաքվել էին տան մոտ․ նկարահանել չթույլատրեցին, բայց կադրից դուրս որոշ մանրամասներ պատմեցին։

Ընտանիքի հայրն արտերկրում է, մայրը որդու հետ խնձորի բերքահավաքի է եղել, տուն է վերադարձել երեկոյան, ավագ դստեր նշանածի հետ և աղջիկներին հայտնաբերել խոհանոցում՝ անգիտակից վիճակում։

Երեկ սարսափելի ցուրտ էր, ասում էին հարևանները, երեխաները, ըստ երևույթին, տաքանալու նպատակով ինքնաշեն գազաբալոնային համակարգից են օգտվել, ինչն էլ թունավորման պատճառ է դարձել։ Աղջիկները խոհանոցում ճաշելիս են եղել, հարազատները չբացառեցին նաև սննդային թունավորման հնարավորությունը, սակայն ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հատուկ սարքի միջոցով տանն իրականացված ստուգման արդյունքում հաստատվել է, որ գազի արտահոսք կա։

Տունը գազիֆիկացված չէ, տան բակում տեղադրված է եղել ինքնաշեն գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել, նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

11-ամյա աղջիկը Աշտարակի բժշկական կենտրոն է ընդունվել արդեն մահացած վիճակում, իսկ 19-ամյա քույրը, գիտակցության չգալով՝ կես ժամ անց հիվանդանոցում մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան