ԱՄՆ Պետքարտուղարությունը բացահայտում է Էրդողանի սուտը F-16 կործանիչների վերաբերյալ

Լուրեր

29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
Բոլորը

ԱՄՆ-ը չի հաստատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է վաճառել  F-16 կործանիչներ։ Վաշինգտոնում նշել են, որ ինքնաթիռների գնման ֆինանսական առաջարկ չեն արել Թուրքիային, հաղորդում է Duvar-ը։

«Մենք ձեզ առաջարկում ենք Թուրքիայի կառավարությանը դիմել՝ խոսելու նրանց պաշտպանական գնումների ծրագրերի մասին։ Ինչ կարող եմ ասել՝ այն է, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-16-ի մասով որևէ ֆինանսական առաջարկ չի արել»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ։

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է  վաճառել F-16 կործանիչներ՝ F-35-ի ծրագրում ներդրումների դիմաց, որից Անկարան հեռացվել է Ռուսաստանից պաշտպանական համակարգեր գնելու պատճառով։

«1․4 մլրդ դոլար մենք վճարել ենք F-35-ի համար, և ԱՄՆ-ն առաջարկեց վճարը վերադարձնել այդպիսի առաջարկով»,- ասել էր Էրդողանը՝ հավելելով․ «Այդ առնչությամբ մենք ասացինք, որ եկեք ձեռնարկենք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են՝ մեր երկրի պաշտպանական կարիքները բավարարելու համար»։

Ավելի վաղ էլ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 հատ F-16 կործանիչ գնելու համար։

Էմմա Չոբանյան