ՄԱԿ-ում Հայաստանը շրջանառել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին անդրադարձող 8 հայտագիր

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

2021թ-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 11-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 48-րդ նստաշրջանը: Քննարկումների առանցքում էր մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակը:

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնեց համատեղ հայտարարություն, որին միացան տասնինը պետություններ՝ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից: Հայտարարությունն անդրադառնում էր զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատապարտում ուժի ապօրինի կիրառումը, ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը: Նշվում էր, որ ռազմագերիներն ու կալանավորված քաղաքացիական անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և կալանավորված անձանց երկարաձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով։

ՀՀ պատվիրակությունը հանդես եկավ նաև 41 ազգային ելույթներով՝ անդրադառնալով նստաշրջանի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներին, ինչպես նաև ներկայացնելով մեր երկրի փորձն ու վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի ելույթներն անդրադառնում էին Արցախի բնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի շարունակվող հետևանքներին, ինչպես նաև ՀՀ միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ այդ երկրի ոտնձգությունների արդյունքում մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի բազմաթիվ խախտումներին: Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրվեց Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների տեղափոխման հարցով հետևողական և մանրազնին քննություն անցկացնելու անհրաժեշտությանը:

Բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի հետ երկխոսության ընթացքում ՀՀ կողմից շեշտադրվեց Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը բազմաթիվ անհետ կորածների համար, որոնց մասով կան ադրբեջանական գերության մեջ լինելու անհերքելի վավերագրական ապացույցներ: ՀՀ կողմից ներկայացվեցին նաև ռասայական խտրականության, ռազմատենչ հայտարարությունների և հայատյացության լայնածավալ քարոզի դեպքերը, որոնք հղի են բռնության հրահրման սպառնալիքով:

ՀՀ-ը տեղեկացրեց, որ դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթների և պահանջների հետագա խախտումը և սրացումն անհապաղ կանխելու նպատակով: Այս առումով Հայաստանն ընդգծել է, որ մարդու իրավունքների ՄԱԿ մեխանիզմները և հատուկ ընթացակարգերը պետք է կարևոր կանխարգելիչ դերակատարում ստանձնեն: Մինչդեռ, Ադրբեջանը արհամարհում է ՄԱԿ ընթացակարգերի հաղորդագրություններն և հարցումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում իրականացված մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի խախտումներին։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանը շրջանառեց ութ հայտագրեր, որոնք հիմնականում անդրադառնում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համատեքստում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին։
ՀՀ ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ՄԻԽ մի շարք այլ օրակարգային կետերի քննարկմանը՝ բարձրաձայնելով տարեցների, բնիկ ժողովուրդների իրավունքների, ջրի և սանիտարահիգիենիկ խնդիրների, վտանգավոր արտանետումների, ինչպես նաև զարգացման իրավունքի շուրջ ՀՀ մոտեցումները: Հայաստանն անդրադարձավ նաև խոսքի ու հավաքների ազատության, իրավապաշտպանների, բնապահպանության, թվային դարաշրջանում անձնական կյանքի իրավունքի և այլ հարցերի։

Հայաստանը համահեղինակեց մի շարք բանաձևեր՝ հատկապես կարևորելով դրանցում քաղաքական և քաղաքացիական մասնակցության, ազատ և արդար ընտրությունների, համավարակի պայմաններում մարդասիրական հրադադար հաստատելու և պահպանելու շեշտադրումները: ՀՀ-ը վերահաստատեց օրենքի գերակայության, հավասար հնարավորությունների, մահապատժի համընդհանուր վերացման, ռասայական խտրականության դեմ պայքարի, բնապահպանական քաղաքականության շրջանակներում մարդու իրավունքները պաշտպանելու իր սկզբունքային մոտեցումները:

ՄԻԽ հաջորդ՝ 49-րդ նստաշրջանը կմեկնարկի 2022թ.-ի փետրվարին: