Պերեսը հաստատել է, որ Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը», նախագահի մյուս թեկնածուն դեմ է պորտուգալացու նշանակմանը

Լուրեր

22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Բոլորը

Լիսաբոնի «Բենֆիկայի» գխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի վերադառնա Մադրիդի «Ռեալ», եթե Ֆլորենտինո Պերեսը չվերընտրվի ակումբի նախագահի պաշտոնում։ Իսպանացի պաշտոնյան նախընտրական շտաբի քարոզչական տեսահոլովակում հայտնել է, որ ընտրվելու դեպքում պորտուգալացի մասնագետը կնշանակվի «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ։

«Ռեալի» նախագահի մյուս թեկնածո Էնրիկե Ռիկելմեն էլ դեմ է արտահայտվել Մոուրինյուի նշանակմանը։

«Եթե ​​ հաղթեմ ընտրություններում, ես «Ռեալ» կբերեմ սուպերաստղային մարզիչի։ Ամենամեծ մարզչին, որին կարող եք պատկերացնել։

Ժոզե Մոուրինյուն մեր մարզիչը չէ։ Մենք կընտրենք նրան, ում իսկապես կցանկանան «Ռեալի» բոլոր երկրպագուները»,- ասել է Էնրիկե Ռիկելմեն։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Մադրիդյան ակումբից հեռանալուց հետո 63-ամյա մարզիչն աշխատել է «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում», «Ռոմայում», «Ֆեներբահչեում», իսկ «Բենֆիկա» վերադարձել է 2025թ․ սեպտեմբերին։

«Ռեալի» նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ 2006 թվականից հետո առաջին անգամ այդ պաշտոնին կհավակնի առնվազն երկու թեկնածու։ Ֆլորենտինո Պերեսը 2009 թվականից է «Ռեալի» նախագահը, պաշտոնը զբաղեցրել է նաև 2000-2006 թթ․։ Անցած տարի իսպանացին վերընտրվել էր պաշտոնում։