Զովունի գյուղի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել․ նրանք երկտող են թողել

Լուրեր

26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
26.04.2024 | 17:52
Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին
26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
Բոլորը

Երեկ գիշեր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Ինչպես Factor.am-ի հետ զրուցում տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ժամը 01։00-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ նշված հասցեում ննջասենյակի մահճակալին մահացած վիճակում հայտնաբերվել են ամուսինների՝ 1949 թ․ ծնված ամուսնու և 1954թ․ ծնված կնոջ դիերը: Այս պահին հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեց Ջանոյանը։

Factot.am-ի տեղեկություններով՝ տան հյուրասենյակում հայտնաբերվել է երկտող՝ «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ» վերտառությամբ։

 

Ռոզա Վարդանյան