Հայաստանում անասնապահությունը՝ որպես բիզնես, առկա է միայն խոզաբուծության բնագավառում

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակն անցած տարվա ընթացքում էապես նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Ըստ այդմ, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն անցած տարվա ընթացքում նվազել է 10 տոկոսով և կազմել 590 հազար 585 գլուխ։ Ի դեպ, դրանցից կովերի գլխաքանակը կազմել է 266 հազար 815, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 10 տոկոսով։ Խոզերի գլխաքանակը նվազել է 5 տոկոսով և կազմել 166 հազար 757, իսկ ոչխարի գլխաքանակն այս տարվա սկզբին եղել է 637 հազար 978, ինչը 8,8 տոկոսով փոքր է նախորդ տարվա ցուցանիշից։

Այն, որ Հայաստանի գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը անցած տարվա վերջին կտրուկ նվազել էր, ի սկզբանե հայտնի էր։ Այդ փաստը պայմանավորված էր անցած տարվա անբարենպաստ բնակլիմայական պայմաններով։ Ավելի կոնկրետ՝ երաշտի արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունում անասնակերի դեֆիցիտ էր առաջացել։ Անասունների գլխաքանակի ընդհանուր թվերը Հայաստանում, որպես կանոն, ուռճացված բնույթ են կրում։

Բանն այն է, որ դրանք ձևավորվում են գյուղապետերի հաղորդած տվյալների հիման վրա։ Իսկ գյուղապետերը հաճախ նախընտրում են ավելացված թվեր ներկայացնել։ Բայց կա մի ցուցանիշ, որը արտացոլում է իրականությունը, քանի որ դրա հետ կապված մեքենայությունները կարող են այլ հետևանքներ ունենալ հաղորդողների՝ տնտեսավարող ընկերությունների համար։ Խոսքը գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների տրամադրած թվերի մասին է։

Այլ կերպ ասած, պաշտոնապես անասնապահական բիզնեսով զբաղվող ընկերությունների ամփոփ ցուցանիշները արտացոլում են այս բնագավառում տիրող իրավիճակը։ Մասնավորապես, այն փաստը, որ խոզերի ընդհանուր գլխաքանակը ընդամենը հինգ տոկոսով է նվազել, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում առկա են խոզաբուծությամբ լրջորեն զբաղվող ընկերություններ։ Վերջիններիս խոզերի գլխաքանակը անցած տարվա ընթացքում շուրջ 36 տոկոսով աճել է ու կազմել 16 հազար 503։ Այսինքն, ընդհանուր անկման պայմաններում, խոզաբուծությամբ զբաղվող ընկերություններն իրենց ցուցանիշները բարելավել են։ Նույնը չի կարելի ասել խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ զբաղվող ընկերությունների մասին։ Մասնավորապես, առևտրային կազմակերպությունների ունեցած կովերի գլխաքանակն անցած տարվա ընթացքում նվազել է 15 տոկոսով և կազմել ընդամենը 2 հազար 300 գլուխ։ Հենց այս հանգամանքը ցույց է տալիս, թե Հայաստանում ինչպիսի վատթար վիճակում է գտնվում կաթի արտադրությունը՝ այստեղից բխող հետևանքներով։

Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե ինչու է Հայաստանի կարագի գրեթե ողջ պահանջարկը ներկրվում։ Կաթ արտադրող առևտրային կազմակերպությունների բացակայությամբ են պայմանավորված նաև կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններում ժամանակ առ ժամանակ հայտնաբերվող խախտումները, երբ պարզվում է, որ իբրև անարատ կաթից ստացված կաթնամթերքի զգալի մասը ներմուծված կաթի փոշու հիմքով է։ Ոչխարի բուծմամբ զբաղվող ընկերությունների դեպքում առկա պատկերն ավելի վատթար է։ Այստեղ անկումը կազմել է 67 տոկոս՝ ընդհանուր գլխաքանակն էլ այս տարվա սկզբի դրությամբ եղել է ընդամենը 2 հազար 447։

Վերը նշված երկու ցուցանիշները ցույց են տալիս անասնաբուծության իրական վիճակը Հայաստանում։

Վահագն Հովակիմյան