Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից մեկն Ազատան համայնքից է․ նրան տեղափոխում են Երևան

Լուրեր

28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
Բոլորը

Երեկ Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ Լեռնիկ Չալֆալակյանը, Շիրակի մարզի Ազատան համայնքից է։

Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը միջին ծանրության է, բեկորային վնասվածք է ստացել կրծքավանդակի և որովայնի հատվածում, վիրահատել են։

Համայնքապետի տեղեկացմամբъ ինքն անընդհատ կապի մեջ է ծնողների հետ։ Նրան տեղափոխում են Երևան։ Ծնողները իրեն փոխանցել են, որ երկու բեկոր հանել են, սակայն հորն ասել են, որ էլի բեկորներ կան, այս պահին վտանգավորր չեն, վիճակը կայունացնելուց հետո նոր կհեռացնեն։

«Ես ծնողների հետ կապի մեջ եմ, առավոտյան ինձ զանգեցին, ծնողներին պատրաստվում էինք ուղարկել Ստեփանակերտ, հետո խաբար եկավ, որ կտեղափոխեն Երևան՝ հետագա բուժումներն այստեղ ստանալու։

Լեռնիկը 20 տարեկան է, ժամկետային զինծառայող է, հունվարին պիտի զորացրվեր, հայրն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի մշակույթի տան ռմբակոծումից վիրավորվեց ու թոշակի գնաց։ Հիշո՞ւմ եք Շուշիում քանի ոստիկան զոհվեց։

Լեռնիկն էլ է մասնակցել 44 օրյա պատերազմին, ասում էինք՝ փառք Աստծո, երեխային փրկվեց, բան չեղավ, էն էլ վրանի մեջ խփեցին։
Օրինակելի ընտանիք են, աշխատասեր, երեխաները շատ դաստիարակված են՝ երկու տղա ու մեկ աղջիկ ունեն։ Լեռնիկն էլ բարձրագույն կրթություն է ստանում, ինչքան գիտեմ Երևանի պետական համալսարանում է սովորում»,- ասաց համայնքապետը։

Հիշեցնենք, որ Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից վիրավորում են ստացել վեց զինծառայողներ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Արմիկ Մովսիսյան