Ռուսաստանը ևս կիրառել է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգը, կրկին անհաջող և կրկին՝ մարտի 1-ից․ Արարատ Մկրտչյանը առաջարկում է ցանկում թողնել միայն հակաբիոտիկները

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովը լսումներ էր կազմակերպել դեղերի և դեղանյութերի դուրս գրման նոր կարգի վերաբերյալ՝ կրկին անդրադառնալով բոլոր այն թերություններին, որոնք դժգոհ քաղաքացիները բարձրաձանյում էին մոտ մեկ ամիս առաջ։

Մարտի 1-ից ուժի մեջ մտած այս կարգը կիրառվեց իրավական սխալներով և թերացումներով, խուճապ առաջացրեց դեղատներում և բուժհաստատություններում և անվստահություն՝ քաղաքացիների շրջանում։

Հիշեցնենք, որ 2016 թվականին ընդունված դեղերի մասին օրենքով Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Նոյեմբերին կառավարությունը դեղատոմսով դուրս գրման ենթակա դեղամիջոցների ամբողջական ցանկն էր ընդունել, բայց մարտի 1-ից որոշեց այս պահանջը տարածել միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի վրա:

Հուլիսի 1-ից նոր կարգը պետք է տարածվեր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ: Իրավական բացը հայտնաբերելուց հետո կարգը կասեցվեց։ Առողջապահության նախարարությունը, որը հայտնվել էր քննադատության թիրախում, փորձեց վերանայել ցանկերը, հանեց ցանկից հորմոնալ միջոցները։ Այս վայրիվերումների արդյունքում այսօր նոր կարգը կիրառվում է կիսատ և անկանոն, իսկ ԶԼՄ-ները պարբերաբար գրում են առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտալուտ պաշտոնանկության մասին։ Եվ պատահական չէ, որ նախարարության տեսակետներն այսօր ԱԺ-ում ներկայացնում էր ոչ թե նախարարը, այլ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ Իր ելույթում նա խոստովանեց, որ նախարարությունը երկու ագամ փորձել է կիրառել նոր կարգը և երկու անգամ էլ չի հաջողել, թեև դեղերի ազատ վաճառքն, ըստ նրա, անթուլատրելի է, իսկ նոր կարգի անհրաժեշտությունը վերջին 15 տարում զգացվում է։

«Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ մենք տեսանք, որ չկա մի երկիր, որն այդպես չանի, չկիրառի այս կարգը: Իհարկե, այդ կարգի ներդրումը կախված է հասարակության պատրաստվածությունից», – նշեց փոխնախարարը։ Դոկտոր, պրոֆեսոր, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, որը կառավարման խնդիրներին նվիրված բազմաթիվ գիտական հետազոտություններ ունի, գտնում է, որ կարգի կիրառումը Հայաստանում, իրոք, ուշացած է, սակայն մենք չենք կարող համեմատվել այն երկրների հետ, որոնք վաղուց այն կիրառում են։

«Չինաստանում, որը 1 մլրդ ու 400 մլն բնակչություն ունի, բացառապես բոլոր միջոցները դեղատոմսերով են բաց թողնվում, և վերջերս միայն դեղերի մի փոքր ցանկ է հաստատվել, որոնք նաև թույլ են տալիս առանց դեղատոմսի բաց թողնել։ ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում դեղերի 80 տոկոսը դուրս են գրվում բացառապես դեղատոմսերով, իսկ 20 տոկոսը ազատ են վաճառվում, սակայն նույնպես հսկման որոշակի կարգ է գործում։ Դեղատների աշխատակիցները պարտավոր են որոշակի գիտելիքներ ունենալ և բաց թողնման ժամանակ խորհրդատվություն տալ դեղի ընդունման վերաբերյալ։ Բայց քաղաքակիրթ աշխարհը՝ Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրները, դեղատոմսով դեղերի բացթողնման կարգին անցել են այն ժամանակ, երբ առողջապահական համակարգերը և կառավարման, և կառուցվածքի տեսակետից պատրաստ են եղել նման գործառույթների։ Ուզում եմ շեշտել այն օղակը, որն առաջին հերթին է իր վրա վերցնում դեղատոմսի միջոցով բուժօգնության գործառույթը՝ առաջնային բուժօգնության համակարգը, ամբուլատոր համակարգը և ընտանեկան բժշկության համակարգը, որոնք այդ երկրներում լավ զարգացած են, բայց մեզ մոտ սաղմնային վիճակում են», – ասաց Արարատ Մկրտչյանը  Factor.am-ի հետ զրույցում։

Նա հիշեցնում է, որ Հայաստանում 90-ականների կեսից մինչև 2003-2004 թվականները առաջնային բուժօգնության համակարգը զարգանում էր, դրա վրա ֆինանսական միջոցներ էին ծախսվում, վերապատրաստման ծրագրեր էին իրականացվում, ընտանեկան բժշկության ինստիտուտ էր ձևավորվում, ինչպես ողջ աշխարհում։

«Հետո քաղաքականության փոփոխություն տեղի ունեցավ, և ողջ ներուժն ուղղվեց, ինչպես խորհրդային շրջանում էր, դեպի հիվանդանոցային, ծախսատար համակարգ։ Դրա արդյունավետությունը այսօր կասկածի տակ է։ Իսկ մարդուն առողջ պահելու համակարգի՝ պոլիկլինիկաների վրա, ուշադրություն չեն դարձրել։ Եվ այս վիճակում գտնվող համակարգի առաջ լրացուցիչ խնդիր ենք դնում՝ լավագույնս չնախապատրաստելով այն»,- ասում է փորձագետը։

Զարգացած երկրներում, ըստ Արարատ Մկրտչյանի, դեղերի բացթողումը հիմնականում դեղատոմսերով հնարավոր է դառնում, քանի որ այնտեղ գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն։ «Այն ենթադրում է նաև դեղերի բացթողնման ծառայությունների դիմաց ֆինանսավորում, որը մտնում է ապահովագրական փաթեթի մեջ։ Սա երաշխիք է բնակչության համար, որպեսզի դեղերի ընդունումը բուժման ընդհանուր համակարգի մասը լինի, և ես գտնում եմ, որ մինչև նշածս բացերը չվերացնեն, այս կարգին անցնելը վաղաժամ է», – նշեց նախկին նախարարը։

Ստացվում է՝ նոր կարգը վաղուց պետք է կիրառվեր, բայց միևնույն ժամանակ պետք է սպասել, մինչև այս բոլոր բացերը լրանան։ Ի՞նչ է պետք անել այս հակասությունը լուծելու համար։ Factor.am-ի հարցին Արարատ Մկրտչյանը պատասխանեց․ «Հակաբիոտիկների մասով կարելի էր անցնել, տեսնել, ինչպես է կիրառումը ընթանում, հետո նոր անցնել մյուս դեղերին։ Մի զավեշտալի նկատառում՝ 2017 թվականի մարտի 1-ից նաև Ռուսաստանն է փորձել ներդնել դեղերի բացթողնման կարգը միայն դեղատոմսերով, թե ինչու Հայաստանը նույնպես մարտի 1-ից կիրառեց, բայց մեկ տարի անց, չգիտեմ, գուցե և զուգադիպություն է, բայց Ռուսաստանում չկարողացան կիրառել։ Կա պարտադրանք, բայց այն համատարած խախտվում է։ Ես չեմ կարծում, որ մեզ մոտ սա հաջողությամբ անցնի», – ասաց Արարատ Մկրտչյանը։

Սյուզան Սիմոնյան