Միջազգային կազմակերպությունները Հայաստանը գնահատել են հուսալի գործընկեր. Փաշինյան

Լուրեր

08.05.2024 | 16:11
Տեխնոլոգիաները՝ Սլովակիայից, ֆինանսները՝ Ադրբեջանից․ Սլովակիայի վարչապետը՝ Բաքվի հետ ռազմարդյունաբերական նախագծերի մասին
08.05.2024 | 16:03
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
08.05.2024 | 15:51
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
08.05.2024 | 15:39
Պեսկովը Փաշինյան-Պուտին հանդիպումը «սպասված է» անվանել, Ալիևի ներկայացուցիչը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ ԼՈՒՐԵՐ
08.05.2024 | 15:34
ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար
08.05.2024 | 15:22
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում կներառվի եվրոպական կուսակցությունների, ԶԼՄ-ների և ՀԿ-ների ռուսական ֆինանսավորման արգելք․ EUobserver
08.05.2024 | 15:09
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը նշվել է նացիզմի դեմ տարած հաղթանակը և Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը
08.05.2024 | 14:57
Պուտինը Հայաստանի և ԽՍՀՄ նախկին մյուս երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ
08.05.2024 | 14:55
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է քաղհասարակության ձերբակալված ներկայացուցիչների ընտանիքներին և նրանց ազատ արձակելու կոչ արել
08.05.2024 | 14:47
Զախարովան Փաշինյան-Պուտին բանակցությունների օրակարգից մանրամասներ է հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 14:40
Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը
08.05.2024 | 14:32
ՆԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին
08.05.2024 | 14:23
Իսրայելը՝ ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումների դադարեցման մասին
08.05.2024 | 14:17
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 14:12
Կառավարությունը բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ կսահմանի
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Standard&Poors վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի կառավարությանը շնորհված՝  արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշի մասին:

Հիշեցնենք , որ 2021 թ. հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով. տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից:

Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաև արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի վարկանիշ, ինչպես նաև որոշել է փոխանցման և փոխարկելիության երկրի գնահատականը. այն սահմանվել է «BB-»: Վերջինս մեկ մակարդակով բարձր է երկրի սուվերեն վարկանիշից, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն (B+) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB-) վարկանիշ:

Հայաստանի սուվերեն վարկանիշի «դրական» հեռանկարն արտացոլում է Standard&Poors-ի կարծիքն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված ռիսկերը գերակշռում են և առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են հանգեցնել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման: Standard&Poors-ը նշում է, որ եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի բարելավման: Standard&Poors-ն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի և արտաքին լեվերիջի կրճատման:

Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը հիմնված է Standard&Poors-ի փորձագետների այն գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարեց համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը: Standard&Poors-ը տնտեսության այս ճկունությունը (դիմակայությունը) վերագրում է, գոնե, մասամբ, հուսալի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կառուցակարգերին: Հարկաբյուջետային խոհեմ քաղաքականության արդյունքում կուտակված հարկաբյուջետային միջոցների հաշվին իշխանությունները էական աջակցություն են ցուցաբերել համավարակի հետևանքով տուժած տնտեսությանը՝ միաժամանակ պահպանելով երկրում ֆինանսական կայունությունը: 2020թ.-ի լուրջ և սինխրոնիզացված ցնցումներին դիմակայելուն նպաստել է նաև Հայաստանի կենտրոնական բանկը՝ իր ճկուն դրամավարկային քաղաքականությամբ:

Նկատենք, որ միջազգային խոշորագույն վարկանշային կազմակերպության՝ Standard&Poors-ի մուտքը Հայաստան նշանակում է, որ ավելանում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակն ու ռիսկերը, գործող ինստիտուտների ճկունությունն ու նրանց կողմից վարվող քաղաքականությունների արդյունավետությունը օբյեկտիվորեն գնահատող ևս մեկ միջազգային կառույց։ Դա միանշանակ կօգնի շահել ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և դրական ազդեցություն կունենա հետագայում տեղաբաշխվելիք եվրոպարտատոմսերի եկամտաբերության վրա։

Standard&Poors-ի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:

Standard&Poors-ի կողմից սուվերեն վարկանիշի ստացումը կնվազեցնի Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշի ստացման հետ կապված ծախսերը, քանի որ սուվերեն վարկանիշի բացակայության դեպքում մասնավոր ընկերության վարկանիշ ստանալու գինն իր մեջ ներառում է նաև սուվերեն ռիսկի գնահատումը, հետևաբար, նաև ծախսերը:

Standard&Poors-ի սուվերեն վարկանիշի ստացումը հեռանկարում թույլ կտա նաև այդ կազմակերպության հետ համագործակցությամբ մեր երկրի համար մշակել վարկանիշային ազգային սանդղակ՝ հաշվի առնելով նմանատիպ սանդղակների մշակման Standard&Poors-ի հարուստ փորձը: Սա կարող է նոր խթան դառնալ մեր երկրում բիզնեսի թափանցիկության և կառավարման ստանդարտները բարձրացնելու համար։