Տեխնոլոգիաները՝ Սլովակիայից, ֆինանսները՝ Ադրբեջանից․ Սլովակիայի վարչապետը՝ Բաքվի հետ ռազմարդյունաբերական նախագծերի մասին

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Բաքվում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հարցազրույց է տվել ադրբեջանական պետական AzTV-ին և Azertac-ին՝ մանրամասներ հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից։ Խոսելով ռազմական ոլորտում համագործակցության մասին՝ նա նշել է, որ հնարավոր է մասնակցություն ռազմական արդյունաբերությունում։

«Ես աջակցել եմ Սլովակիայում պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։ Նախագահ Ալիևի հետ քննարկել ենք որոշ նախագծեր։ Տեխնոլոգիաները կլինեն Սլովակիայից, իսկ ֆինանսները՝ Ադրբեջանից։ Արտադրված սպառազինությունը կա՛մ կարտահանվի, կա՛մ կմնա Ադրբեջանում։ Ինչպես գիտեք՝ Ուկրաինայի պատերազմն ամբողջությամբ փոխել է իրավիճակը։ Ներկայում սպառազինության լուրջ պակաս կա։ Կարծում եմ՝ եթե հաջողվի, դա կարող է օգուտ բերել երկու երկրներին էլ»,- ասել է Սլովակիայի վարչապետը։

Սլովակիայի ՊՆ ղեկավար Ռոբերտ Կալինյակն էլ տեղական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ երկու երկրները քննարկել են պաշտպանության ոլորտում հնարավոր համագործակցության ոլորտները։

«Սլովակիայի Հանրապետությունը վաղուց հայտնի է իր ծանր, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության զարգացման բարձր մակարդակով, ուստի շատ երկրներ ցանկանում են համագործակցել Սլովակիայի հետ այս ոլորտում»,- ասել է պաշտոնյան։

Խոսելով Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերի մասին՝ նա նշել է, որ որոշվել են համագործակցության ուղղությունները։

«Այս հուշագրերը նաև վերաբերում են Ադրբեջանի հետ համագործակցությամբ մեր պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու հնարավորությանը։ Որոշ դեպքերում դա ուղիղ պայմանագիր է կամ ուղիղ պատվեր, որոշ դեպքերում՝ տեխնոլոգիայի փոխանցում, մեր ունեցած հմտությունների արտահանում։ Կա համատեղ ձեռնարկությունների վերաբերյալ դիրքորոշում»,- ասել է Սլովակիայի ՊՆ ղեկավարը։

Հավելենք, որ Բաքվում բանակցություններից հետո Ալիևն ու Ֆիցոն մի շարք փաստաթղթեր են ստորագրել, մասնավորապես, «Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը»։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը և Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակն էլ ստորագրել են «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Սլովակիայի պաշտպանության նախարարության միջև»։ Ադրեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակն իրենց հերթին ստորագրել են երկու երկրների գերատեսչությունների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

Էմմա Չոբանյան