Ազատամարտիկ կինը պատրաստվում է տարածք գրավել Հայաստանի Հանրապետությունից՝ ապրելու համար․ սայլակին գամված նրա երեխան անգամ հաշմանդամության նպաստից է զրկված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ հանձնակատար
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատամարտիկ, ապրիլյան պատերազմի մասնակից Մարգո Բաբայանը աղջկան՝ Մարիամին վերցրած գյուղե գյուղ, քաղաքից քաղաք է անցնում։ Արդեն 6 բնակավայր է փոխել։ Հենց գումարը վերջանում էր, հերթական տան տերը նրան հանում էր բնակարանից։ Մարմարաշեն գյուղում մի մարդ Մարիամին խղճացել է, գրանցել է իր տանը, հետո տունը տվել է ազգականներին։ Մայրն ու աղջիկը դարձյալ հայտնվել են փողոցում։

Վերջին կացարանը Խարբերդ թաղամասում է։ Հաշմանդամ աղջիկը 21 տարեկան է։ Մնացել է լռության մեջ, իր սայլակին գամված։ «Ինձ էս նստած վիճակը դուր չի գալիս, կուզեի, որ զբաղմունք լիներ, որ ես իմանամ, ես «նստած չեմ, գոնե մի հատ համակարգիչ ունենայի»։ Բայց ի՞նչ համակարգիչ, եթե անգամ հացն են խանութներից պարտքով վերցնում։ Գյուղերում «նիսյայի» սահմանը 100 հազարն էր, Խարբերդ թաղամասում, որտեղ այժմ բնակվում են մայրն ու աղջիկը, պարտքի շեմը հասել է 10 հազարի։

«Այստեղ չեմ կարողանում շատ պարտք անեմ, հասնում է 10 հազարի՝ խանութի աշխատողը էլ չի տալիս, նա էլ հնարավորություն չունի»,- ասում է Մարգոն։

Ազատամարտիկ, ապրիլյան պատերազմի մասնակից Մարգո Բաբայանը դաշտերում կանաչի է հավաքում։ Ոտքով գնում, հասնում է Նորագավիթի «դաշտեր»։ Այսօր տասը կիլոգրամ բերել է։ Ընտանիքը երանությամբ է հիշում այն ժամանակները, երբ կայուն եկամուտ ուներ՝ ամիսը 16 հազար դրամ։ Այդքան էր կազմում Մարիամիկի հաշմանդամության նպաստը։ Բայց արդեն 5 տարի է, աղջիկը զրկված է նպաստից։ Մարգոն պատմում է, որ Սյունիքի մարզի Ակներ համայնքում իր երեխայի հիվանդության պատմությունը կորցրել են։ Պոլիկլինիկաներում նոր փաստաթղթեր չեն տալիս։ Նոր զննություն չեն կատարում, կնոջը տեղից տեղ են ուղարկում։ Իսկ Մասիսի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում նրան տեսնել չեն ուզում։ «Մտնում եմ իրանց մոտ, ասում են՝ էլի եկա՞ր», – բողոքում է ազատամարտիկ կինը։

Անցյալ տարեվերջին նա Մասիսի պոլիկլինիկայում է եղել, այնտեղից Մարգոյին ուղարկել են Մարմարաշենի պոլիկլինիկա, ըստ գրանցման վայրի, հետո՝ Գորիս։ Ի՞նչ անել։ Ճանապարհը ցույց է տալիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող Անուշ Սիմոնյանը. «Աղջիկը ունի ուղեղի մանկական պարալիչ և ստորին ծայրանդամների թուլություն, ուղղակի մայրը պետք է երեխային տաներ բժիշկների մոտ, նրանք տային եզրակացություն, ու այդ թղթերով գնար հանձնաժողով։ Եթե նա դիմում ու փաստաթղթեր ներկայացներ, փորձաքննությունը կանեին, բայց չի ներկայացրել»։

Համակարգողը չի հավատում, որ պոլիկլինիկաները հրաժարվում են հետազոտել Մարիամ Օհանջանյանին։ Նա վստահեցնում է, որ Խարբերդի կամ Մասիսի պոլիկլինիկաներում պարտավոր են հետազոտել հաշմանդամ աղջկան։ Մարգարիտան չի հավատում պաշտոնյաներին։ Նա հուսահատ է։ Ապրիլի 15-ին տան վարձի գումարը պետք է տա։ Նրա պարտքը տան տիրոջը կազմում է 200 հազար դրամ։ Փող չունի։ Վստահեցնում է, որ պետությանը պատկանող տարածքներ գիտի, որոնք կարող են իր համար տուն դառնալ։ «Առանց զգուշացնելու մտնելու եմ, եթե կարողանան՝ թող հանեն, ես դուրս չեմ գալու», – ասում է Մարգոն։

Պատերազմը ազատամարտիկ կնոջ համար շարունակվում է։

Սյուզան Սիմոնյան