Ընթացիկ տարում պետական վերաինտեգրման ծրագրով բնակվարձի փոխհատուցում է ստացել 15 ընտանիք

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ելնելով այն անհրաժեշտությունից, որ ՀՀ հարկադիր վերադարձողների համար նախատեսված պետական օժանդակության որևէ ծրագիր եբևիցե չէր իրականացվել, այդ բացը լրացնելու համար 2020 թ. առաջին անգամ ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ հաստատվեց «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը». տեղեկացնում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից:

Ծրագրի բնակվարձի փոխհատուցման բաղադրիչից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝ առնվազն 1 տարի բնակվել են արտերկրում և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում են դիմել ծրագրից օգտվելու համար, Հայաստան են վերադարձել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում, արտաքսվել կամ վտարվել են օտարերկրյա պետություններից: Ծրագրի շրջանակներում Միգրացիոն ծառայության կողմից իրականացվել են ուղղորդիչ խորհրդատվություն՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում բոլոր վերադարձողների համար, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազար դրամի չափով՝ միայն հարկադիր վերադարձողների համար:

Ծրագրի մեկնարկից ի վեր բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանալու համար քաղաքացիների կողմից ստացվել են բազմաթիվ դիմումներ, որոնցից 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բավարարվել են 10-ը, շահառուները՝ Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են: Աշխարհում և Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակով և տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված՝ ծրագրով նախատեսված 38 շահառուներից ծրագրից կարողացել են օգտվել ընդամենը 10-ը (17 անձ)։ Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացման 2020 թ. տարվա փորձը ցույց տվեց, որ ծրագրի նկատմամբ բավականին մեծ պահանջարկ կա, այդ թվում նաև՝ կամավոր վերադարձած քաղաքացիների շրջանում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակման միտումները շարունակվում են նաև 2021թ-ին,անհրաժեշտություն առաջացավ ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 19-ի N 336-Լ որոշման մեջ կատարել որոշ փոփոխություններ՝ հնարավորություն տալով Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում դիմել նաև կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր կպատկանեն հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին․բազմազավակ ընտանիքներ (4 և ավելի երեխաներ ունեցող), հաշմանդամություն ունեցող անձիք:

2021 թվականի մայիսի 6-ի թիվ 706-Լ հաստատված ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի n 336-լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում օգոստոս ամսվա դրությամբ վերաինտեգրման աջակցություն են ստացել 15 շահառու (41 անձ)՝ Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները։ Հարկ է նշել, որ վերադարձի քաղաքականության մշակման և մասնավորապես՝ ծրագրի հիմքում ընկած է մարդկանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։