Լարսի անցակետում արդեն 10 օր է՝ գյումթերքով բարձված բեռնատարների կուտակումներ են

Լուրեր

07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բոլորը

Այս պահին վրացական կողմում ընդհանուր առմամբ հերթի մեջ է շուրջ 3000 մեքենա․ Factor.am-ին հայտնեց «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ հերթում սպասում են ոչ միայն Հայաստանի, այլև՝ տարբեր երկրների բեռնատարներ։ Ըստ Բաղդասարյանի՝ վերջիններիս ինչ-որ չափով առավելություն է տրվում։

«Ստեղծված իրավիճակը կապված է նաև այն հանգամանքի հետ, թե որ հատվածից են մեքենաները մտնում հերթի մեջ։ Եթե, օրինակ, բեռնատարները հերթի մեջ են մտնում վերևից, ապա վրացին չի թողնում, որ մեր բեռանատարները ներքևից բարձրանան դեպի վերև»,- նշեց Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը վերահսկողության բացակայության հետևանք է։ Եթե հերթը կարգավորվեր մեքենաների քանակով, ապա նման կուտակումներ չէին առաջանա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նման կուտակումներ առաջացել են այն պատճառով, որ ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։ Հարությունյանից հետաքրքվեցինք՝ այդ դեպքում ի՞նչ են անելու բեռնատարների վարորդներն այն պարագայում, երբ տեղափոխվող գյուղմթերքը փչանում է և դառնում ոչ պիտանի։

«Մեր նախարարությունը հյուպատոսության հետ ակտիվ աշխատանքների մեջ է, որպեսզի առաջնահերթություն տրվի այդ բեռնատարներին»,- ասաց բաժնի պետը՝ հավելելով, որ հոկտեմբերի 18-ից մինչև շինարարության ավարտը  թույլատրվում է Վերին Լարսից բացի բեռնատարները սահմանային հսկողություն անցնեն նաև երկու այլ անցակետերում։

«Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն-Ալանիա, Վերին Լարսի շրջանում, երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան հասցեում»,- նշեց նա։

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետը, սակայն, բացի շինարարական աշխատանքներից, մեկ այլ պատճառ էլ է նշում․ «Ռուսական կողմում խիստ դանդաղել է մեքենաների ձևակերպումը, այսինքն՝ ոչ թե վրացին չի թողնում, որ մեքենաներն առաջ շարժվեն, այլ մաքսատունը սկսել է դանդաղ աշխատել։ Այս լարվածությունը հիմնականում ստեղծել են միջինասիական, ուզբեկական ու ղազախական բեռնատարները, որովհետև փոխել են իրենց երթուղին։ Բավականին լուրջ հարց է, ռուսական կողմը պետք է ավելի մեծ քանակությամբ մեքենա ընդունի, որպեսզի արագանա գործընթացը։ Եթե իրավիճակն այսպես մնա, ապա պետք է մեքենաներն ուղարկենք Սև ծովով»։

ՏԿԵ նախարարությունում վստահ են՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո Լարսի անցակետի աշխատանքը էապես կբարելավվի․ եթե այսօր օրական 300 մեքենա է հատում անցակետը, ապա աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է թողունակությունը դարձնել շուրջ 3500 մեքենա։

 

Արփի Հակոբյան