ԵԽԽՎ-ն մտահոգված է Արցախյան պատերազմի ընթացքում հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված կոնֆլիկտից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մի շարք առաջարկություններ է ներկայացրել երկու երկրներին հակամարտությունից հետո կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական հետևանքները վերհանելու և վերացնելու, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացին ընդառաջ գնալու համար: Առաջարկության տեքստը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։

Նշվում է, որ առաջարկությունները կազմվել են եվրապատգամավոր Փոլ Գևանի (Իռլանդիա) զեկույցի հիման վրա, որն այցելել է երկու երկրներ` Հայաստան ու Ադրբեջան։

Վեհաժողովն ասել է, որ «մտահոգված է 6 շաբաթ տևած պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի, պատերազմական հանցագործությունների և այլ չարագործությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ»:

Կառույցը կոչ է արել երկու երկրներին լիարժեք կերպով հետաքննել հանցագործություններն ու արդարադատության բերել յուրաքանչյուրին, այդ թվում՝ հրամանատարությանը, որը պատասխանատու է եղել, ինչպես նաև՝ համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ նրանց դեմ ուղղված բողոքների հարցում։

ԵԽԽՎ-ն հաստատել է, որ եթե չլինի հստակություն ու ճշմարտության բացահայտման ձգտում երկու երկրների կողմից, կոնֆլիկտը կշարունակվի սերունդներ, և պատերազմի հետևանքները կմնան հավետ։

Կառույցը, միաժամանակ, կոչ է արել միջազգային հանրությանը շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին, իսկ երկու երկրներին կրկին կոչ է անում արդյունավետորեն օգտագործել Եվրախորհրդի փորձը։

Եվ վերջում ԵԽԽՎ-ն հավելել է, որ հակամարտությունն աղետալի ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակութային ժառանգության ու գույքի վրա։