Ադրբեջանը նոր պայմանների առաջադրմամբ խոչընդոտում է Արցախ UNESCO-ի առաքելության այցին

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UNESCO-ի առաքելության մուտքն Արցախ և նրա գրավյալ տարածքներ կրկին հետաձգվում է։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ UNESCO-ի առաքելության այցի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պայմաններն ու առաքելության կազմակերպման տեխնիկական մանրամասները փոխանցվել են UNESCO-ին։

«Կազմակերպությունը պետք է որոշում կայացնի այդ հարցով։ Մենք նրանցից ակնկալում ենք արդար ու անաչառ դիրքորոշում, որ կազմակերպությունը հարցը չի քաղաքականացնի, այլ կգործի բացառապես իր մանդատին համապատասխան։ Մենք շատ ենք շահագրգռված այդ առաքելության իրագործմամբ, քանի որ ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհն ուսումանասիրի Ղարաբաղում մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման փաստերը և գնահատական տա։ Դրա համար Ադրբեջաը միշտ նման առաքելության կողմ է եղել։ Ակնկալում ենք, որ UNESCO-ն ավելի զգայուն կմոտենա այդ հարցին»,- ասել է Քերիմովը։

Ադրբեջանի մշակույթի նախարարի այս հայտարարությունը փաստում է, որ ադրբեջանական կողմը հիմա էլ նոր պայմաններ է առաջադրել կազմակերպությանը և կրկին ամեն կերպ խոչընդոտում է Արցախ առաքելության մուտքին։

Ադրբեջանական կողմը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո ամեն ինչ անում է՝ թույլ չտալու UNESCO-ի առաքելության մուտքն Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում UNESCO-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել կազմակերպության հասցեին։

Օգոստոսի վերջին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Վլադանկա Անդրևայի հետ հանդիպմանը կրկին անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին ու նշել, որ հայկական կողմ է խոչընդոտում UNESCO-ի առաքելության մուտքին։

«Պատերազմից հետո մենք UNESCO-ից ազդանշաններ ստացանք, որ նրանք ցանկանում են գալ։ Իհարկե, մենք զարմացանք, քանի որ նրանք երբեք չէին գալիս, երբ մենք կանչում էինք, կարելի է ասել՝ գրեթե 30 տարի։ Իսկ պատերազմից հետո որոշեցին գալ։ Մենք համաձայնեցինք, և ինչքանով ինձ հայտնի է՝ վերջին տեղեկությունն այն է, որ առաքելությունը ձևավորված է, սակայն հիմա Հայաստանը դեմ է դրան։ Դրա համար էլ առաքելությունը կրկին հետաձգվում է»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Ալիևի այս հերթական կեղծիքին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն։
Բացի այդ՝ UNESCO-ն էլ իր հերթին է հասցեական հայտարարություններով նշել, որ առաքելության մուտքի հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է։ Մասնավորապես, դեկտեմբերին կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։
«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի UNESCO-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Հավելենք, որ միայն մայիս–հունիս ամիսներին էր ադրբեջանական կողմից կազմակերպության Արցախ այցի շուրջ դրական տեղաշարժ նկատվում։ Ալիևը հայտարարել էր, թե UNESCO-ի հետ քննարկումներ են անցկացնում ու դրանք գտնվում են առաքելության ժամանման բանակցությունների վերջին փուլում, ինչից հետո՝ հունիսի վերջին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան էր հաղորդել, որ Բաքուն և UNESCO-ն քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։

Սակայն պաշտոնական Բաքուն վերջին ամիսներին կրկին դիմում է ագրեսիվ հռետորաբանությանը՝ փաստելով, որ ամեն կերպ փորձում է անհնարին դարձնել ու խոչընդոտել կազմակերպության առաքելության մուտքն Արցախ։

Էմմա Չոբանյան