Երեկ նստացույցին մասնակցած ազատամարտիկին կանչել են ոստիկանություն՝ հարցաքննության․ նստացույցը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու իր աջակիցներից մի քանիսը շարունակում են նստացույցը։ Գիշերը խաղաղ է անցել, այսօր ևս կշարունակեն պայքարը, վստահեցնում են նստացույցի մասնակիցները։

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ երեկ նստացույցին մասնակցած գյումրեցի ազատամարտիկներից մեկին՝ Յուրա Աթոյանին, կանչել են Գյումրու ոստիկանություն՝ հարցաքննության, իսկ թե որն է պատճառը, պատասխանեց․ «Եկան հասցեով հետաքրքրվեցին և երեկոյան հրավիրել են ոստիակնություն։ Ոչ մի բանի համար, ուղղակի վախեցնում են, մեկին են վախեցնում, մյուսին լսեցնում են, սա է մեր երկրի վիճակը»։

Նստացույցի մասնակիցների սակավաթվությունը կազմակերպիչներին չի հուսահատեցնում․ «Մի օր հետո, մի տարի հետո, երկու տարի հետո ես չգիտեմ, երբ կլինի, բայց ես պայքարելու եմ։ Կոռուպցիայի մեջ թաթախված է մեր երկիրը, թալանում են ժողովրդին, հանրությանը։ Մնացել է միայն մի հարկ սահմանեն՝ հայ լինելու համար հարկ վճարենք։ Եթե այս իշխանությունը մնաց, այդ օրն էլ է գալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան