Չեմ կարծում՝ Վրաստանը կարող է ազդել ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, բայց շահագրգռված է, որ հաշտեցումը կայանա․ Գելա Վասաձե

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am–ը զրուցել է վրաց քաղաքագետ, «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ Գելա Վասաձեի հետ

–Պարո՛ն Վասաձե, այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76–րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպումները, տեղի ունեցած քննարկումները, երկրների ղեկավարների ելույթները: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին: Չնայած Ադրբեջանից եկող սպառնալիքներին՝ Հայաստանը խոսում է տարածաշրջանում խաղաղության հնարավորության մասին: Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունը հասկանո՞ւմ է Հայաստանի ուղերձները: Դրանք ընկալելի՞ են նրանց համար:

-Ես ուշադիր կարդացի ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահի ելույթները և եկա մի շատ հետաքրքիր եզրակացության․ շատ առումներով երկու առաջնորդների ուղերձները նման են՝ խաղաղություն, հաղորդակցությունների բացում, թշնամանքի դադարեցում: Միևնույն ժամանակ, մեղադրանքներն էլ նման են: Ավելին, նույնիսկ այդ ուղերձների հասցեատերերը նույնն են: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն դիմել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Թուրքիային, նրանք խոսեցին բացառապես միջազգային հանրության հետ: Բայց հետո սկսվում են անհամապատասխանությունները: Դա նշանակում է, որ Երևանն ու Բաքուն բոլոր առանցքային հարցերում բոլորովին այլ օրակարգեր ունեն: Այստեղից էլ եզրակացությունը՝ կա՛մ առճակատման շարունակություն, կա՛մ ուղղակի երկկողմ բանակցություններ՝ որպես դիրքորոշումների մերձեցման փորձ՝ հետագա սրման սպառնալիքով:

Միջազգային հանրությունը զբաղված է իր գործերով, Ռուսաստանն ու Թուրքիան ունեն իրենց շահերը, ուստի ընտրությունը մնում է երկրների ղեկավարներին․ կա՛մ ուղղակի բանակցություններ, կա՛մ առճակատման շարունակություն: Տարածաշրջանում ձևավորվել է հավասարակշռություն, որում արտաքին խաղացողներից ոչ մեկը չի կարող կողմերից որևէ մեկին պարտադրել լուրջ զիջումների գնալ: Սա իրականություն է, հետևաբար՝ ամեն ինչ կախված է առաջնորդների քաղաքական կամքից․ կա՛մ սկզբունքային զիջումների գնացեք միմյանց նկատմամբ, կա՛մ սպասեք հարվածի հարմար պահի։

–Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմակերպել է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Ըստ հանդիպման մասին հաղորդագրության՝ ՄԽ համանախագահ երկրներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման կոնկրետ քայլեր և միջոցառումներ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր կարող են առաջարկվել:

-Անկեղծ ասած՝ գաղափար չունեմ, թե ինչ կարող են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները, և նույնիսկ ավելի քիչ եմ պատկերացնում, թե ինչպես դրանք կարող են իրականացվել: Եթե ​​ինձ հարցնեիք, թե ինչ կարող են առաջարկել համանախագահները, ավելի ճիշտ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ապա կասեի՝ նրանք, որպես տարածաշրջանում կենսական շահեր չունեցող երկրներ, կարող են նախաձեռնել երկկողմ բանակցությունների գործընթաց՝ առանց երրորդ երկրների միջամտության։ Խոսքս Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին է: Դա կառաջարկվի՞։ Չգիտեմ, բայց դա տրամաբանական կլիներ։

-Այդ հանդիպումը, այնուամենայնիվ, կարո՞ղ է իրավիճակ փոխել։

-Համանախագահները չունեն հակամարտության կողմերի վրա ազդելու մեխանիզմներ: Բացառություն է միայն Ռուսաստանը, սակայն Ռուսաստանն արդեն մասնակից է եռակողմ ձևաչափին՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, և իր շահերն առաջ տանելու համար պետք չէ սպասի Մինսկի խմբի հանդիպմանը։

-Պարո՛ն Վասաձե, Հայաստանում շատ քննարկվեց նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Վրաստանի նախագահին փոխանցել նրա հետ հանդիպելու իր ցանկությունը։ Այս օրերին Նյու Յորքում թուրքական կողմը նաև վրացական կողմի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է վրացական կողմը ներգրավված ղարաբաղյան հակամարտության հետ կապված գործընթացներում: Ի՞նչ դիրքորոշում ունի Վրաստանն այս հարցի հետ կապված։

-Չեմ կարծում, որ Վրաստանն իր ռեսուրսներով ի վիճակի է ազդելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Որպես բանակցությունների հարթակ՝ միշտ պատրաստ է, բայց ոչ ավելին: Այն, որ ավելի քան 100 տարի տևած հակամարտությունը պետք է ավարտվի, ակնհայտ է բոլորի համար: Բայց սա երկար և դժվարին գործընթաց է, քանի որ հաշտեցման գործընթացը կախված է ոչ միայն կառավարություններից, այլև հասարակություններից: Վրաստանը, իհարկե, շահագրգռված է, որ հաշտեցումը կայանա: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է ամուր հիմք դառնա Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։

Հռիփսիմե Հովհաննիսյան