Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդական առաքելությունը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները: Առաքելության ղեկավար Փիթեր Ռոսկամը շեշտել է, որ իրենց հիմնական եզրահանգումը միանշանակ է՝ ընտրությունները եղել են արդար։

«Մեր եզրահանգումն այն է, որ սա արդար ընտրություն է՝ առանց որևէ երկմտության: Մեր դիտորդական առաքելության արդյունքներով և հավաքական տպավորությամբ ձևավորվել է հենց այսպիսի կարծիք»,- նշել է Ռոսկամը։

Որպես հետագա շարունակական բարելավման առաջնահերթ քայլ՝ նա ընդգծել է քաղաքական ֆինանսավորման թափանցիկության ապահովումն ու վերահսկողության ուժեղացումը.
«Իշխանությունները պետք է մեծացնեն պատժամիջոցները չհայտարարագրված կամ կեղծ հայտարարագրված կանխիկ դրամական միջոցների համար: Բացի այդ, պետք է վերացվեն անորոշությունները՝ կապված այն հարցի հետ, թե ով և ինչի համար է վճարում, և հստակեցվի, թե գումարները, ի վերջո, որտեղից են գալիս: Սա կլիներ անհավատալիորեն կարևոր և նշանակալի առաջին քայլը»,- ասել է դիտորդական առաքելության ղեկավարը։

IRI Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսն էլ հայտնել է, որ առաքելության աշխատանքն այսքանով չի ավարտվում։

«Միջազգային հանրապետական ինստիտուտի երկարաժամկետ դիտորդները և երևանյան գրասենյակի աշխատակազմը կմնան Հայաստանում: Նրանք կշարունակեն հետևել և մշտադիտարկել հնարավոր հետընտրական դատական գործընթացները, ինչպես նաև հավանական բողոքի ակցիաները, եթե այդպիսիք լինեն»,- նշել է Նիքսը։

Առաքելության ներկայացուցիչները նշեցին, որ ընտրությունների ընթացքում կատարած մշտադիտարկումների վերջնական հաշվետվությունը հանրությանը կներկայացվի առաջիկա 30-ից 60 օրվա ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։