ՀՀ-ում անցկացվել են երկրորդ անընդմեջ ժողովրդավարական ընտրությունները և սա դրական ակնկալիքների առիթ է․ հույն խորհրդարանականը՝ ԵԽԽՎ նիստում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հույն խորհրդական Ջորջ Կատրուգալոսը, որը ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը, ԵԽԽՎ նիստի ժամանակ ներկայացրել է դրանց վերաբերյալ դիտարկումները։

«Հայաստանում քաղաքական եղանակը որոշվել է երկու անսովոր գործոններով․ նախ՝ այն եղել է 3 տարի առաջ նախաձեռնված շարժման շարունակությունը, որը շարունակում է անդրադառնալ երկրում ստեղծված իրավիճակի վրա։ Մյուս կողմից՝ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն հաստատելու համար։ Դա, իհարկե, իր հետևանքներն ունեցավ երկրի ներքաղաքական կյանքի վրա։ Ընդդիմությունը քննադատում էր կառավարությանը, քաղաքական կլիման բավականին թունավոր էր։ Տարբեր մասնակիցների կողմից շատ կոշտ քննադատություններ են եղել, որոնք ատելության շեմին էին։ Մենք համարում ենք, որ ընտրությունները համապատասխանում են Եվրոպայի խորհրդի չափանիշներին, բացառությամբ խորհրդարան մտնելու ստորին շեմի՝ չափազանց բարձր լինելը՝ 5 տոկոս կուսակցությունների, 7 տոկոս՝ խմբակցությունների համար»,- նշել է հույն պատգամավորը։

Արդյունքում, ըստ նրա, ընտրողների 25 տոկոսը չի ներկայացվել խորհրդարանում, քանի որ նրանց կուսակցությունները չեն անցել խորհրդարան։

«Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզարշավի ժամանակ ազատությունն ապահովվել է, քարոզարշավը լուսաբանվել է հանրային հեռուստաընկերության և այլ լրատվականների միջոցով։ Մենք մտավախություններ ունեինք, որ ընտրություններից հետո բողոքի ցույցեր կլինեն, հատկապես, որովհետև քվեների տոկոսները կարող էին շատ չտարբերվել միմյանցից։ Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ կուսակցությունների միջև ձայների տարբերությունը շատ էր․կուսակցություններից մեկը հավաքել է ձայների 53 տոկոսը, և դա շատ ավելին է, քան ընդդիմության ձայները։ Փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել 2018 թվականի հեղափոխության ժամանակ, կրկին հաստատվել են։ Երկրում անցկացվել են երկրորդ անընդմեջ ժողովրդավարական ընտրությունները, և սա այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար դրական ակնկալիքների առիթ է»,- եզրափակել է Ջորջ Կատրուգալոսը։

Տաթև Ֆռանգյան