Ինչո՞ւ է «Գազպրոմ-Արմենիան» վնասով աշխատում․ընկերության աշխատողների թիվը 1000-ով ավելացել է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը շարունակում է ապացուցել, որ ի վիճակի է ցանկացած քանակությամբ գումարներ այնպես փոշիացնել, որ դրանց ի զութոզն անգամ չի մնա։ Բանն այն է, որ 2017 թվականի արդյունքներով ստացվում է իբր «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը վնասով է գործում։
Պարզաբանենք, թե գազ տանել-բերելով փող վաստակող «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը ինչպես է հաջողացնում վնասով աշխատել։ Այսպես, 2017 թվականի արդյունքներով «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը Ռուսաստանի դաշնությունից գնել է 1 միլիարդ 996 միլիոն խորանարդ մետր գազ։ Այդ գազի դիմաց ընկերությունն իր սեփականատիրոջը՝ ռուսական «Գազպրոմ»-ին վճարել է 299 միլիոն 406 հազար 200 դոլար կամ նույնն է թե 143 միլիարդ 714 միլիոն 976 հազար դրամ։ Գազի փոխադրման համար «Գազպրոմ-Արմենիան» իրեն փոխկապակցված «Տրանսգազ» ՍՊԸ-ին վճարել է 23 միլիարդ 230 միլիոն 800 հազար դրամ։ Ի դեպ, բնական գազի փոխադրման սակագինը 1000 խորանարդ մետրի համար 11 հազար 347,5 դրամ է։ Հայաստանում գազի բաշխման սակագինը 1000 խորանարդ մետրի համար 26 հազար 947,1 դրամ է կամ նույնն է թե 56 դոլար։ Այս սակագինը «մաքուր» այն թիվն է, որը պետք է վաստակի «Գազպրոմ-Արմենիան» ամեն հազար խորանարդ մետր գազը Հայաստանում բաշխելու արդյունքում։ Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանից գազի առաքումը Հայաստան երկուսուկես անգամ ավելի էժան է, քան Հայաստանի տարածքում բնական գազի առաքումը սպառողին։ Թե ինչու է այսպես, հայտնի է թերևս միայն «Գազպրոմ-Արմենիա»-ին է և նրանց թվերին հավատացող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Ինչևէ, 2017 թվականի արդյունքներով Հայաստանի բնական գազի բաշխման համակարգում «Գազպրոմ-Արմենիան» իրացրել է 1 միլիարդ 941 միլիոն 500 հազար խորանարդ մետր գազ։ Ստացվում է, որ նշված ծավալի գազի բաշխման դիմաց «Գազպրոմ-Արմենիա» ընկերության եկամուտը պետք է կազմեր 52 միլիարդ 317 միլիոն 794 հազար 650 դրամ։ Սակայն, այդ թիվը չի ստացվել։
Ըստ «Գազպրոմ-Արմենիա»-ի ներկայացրած հաշվետվության՝ 2017 թվականի արդյունքներով իրենց ընկերության հասույթը կազմել է 213 միլիարդ 123 միլիոն 200 հազար դրամ։ Երբ այդ թվից հանում ենք ներկրված գազի դիմաց ռուսական ընկերությանը վճարված գումարը, գազի փոխադրման ծախսը, ապա մնացորդը կազմում է 46 միլիարդ 177 միլիոն 424 հազար դրամ, որը «Գազպրոմ-Արմենիա»-ի ակնկալիքից պակաս է 6 միլիարդ 140 միլիոն 370 հազար 650 դրամով։ Ասել է, թե՝ «Գազպրոմ-Արմենիան» վնասով է աշխատում։
Բնական հարց է ծագում, իսկ ինչու պետք է բնական գազի բաշխման սակագինն այդքան բարձր լինի, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը «վնասով» աշխատի։ Ինչու պետք է բնական գազի բաշխման սակագինը չլինի այնքան, որքան փոխադրման սակագինն է։ Այդ դեպքում, մի կողմից վնասները կվերանան, միևնույն ժամանակ բնակիչ սպառողին վաճառվող 1 խորանարդ մետր բնական գազի սակագինը հնարավոր կլինի առնվազն 10 դրամով իջեցնել։
Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ անխնա ձևով է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը գումարները մսխում, մի քանի տվյալ նշենք․2007 թվականին ընկերության աշխատողների թիվը եղել է 4 հազար 853, իսկ 2017-ին՝ 5 հազար 875 հոգի։ Այսինքն, աշխատողների թիվը հազար հոգով աճել է, որպեսզի այսօր ընկերությունը վնասով աշխատի։ Էլ չասենք ընկերության տնօրինության աստղաբաշխական աշխատավարձերի մասին։ Բանն այն է, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը հույժ գաղտնի է պահում իր տնօրինության աշխատավարձի չափը և հրաժարվում է տրամադրել անգամ պատգամավորներին՝ պատճառաբանելով, թե իբր կոմերցիոն գաղտնիք է։ Սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրինության աշխատավարձը 20 հազարից մինչև 70 հազար դոլար է։
Մի խոսքով, «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը վնասով կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ այս ընկերության պերճանքի համար ստիպված են սպառողները վճարել։ Իսկ երբ այս մոտեցումը փոխվի, կպարզվի, որ ավելի ցածր սակագներով էլ հնարավոր է եկամուտով աշխատել։

Վահագն Հովակիմյան