Եռակողմ փաստաթուղթը չի լուծելու Արցախի կարգավիճակի հարցը. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակում է մնալ որպես հրադադարի հաստատման փաստաթուղթ, և ոչ ավելին։ Այն չի հանդիսանում հակամարտության կարգավորման փաստաթուղթ և չի ներառում հակամարտության կարգավորման առանցքային հարցի՝ Արցախի կարգավիճակի խնդիրը»,- ՄԱՀՀԻ-ի կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով ֆորումի ժամանակ այս մասին հայտարարեց ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Նա ժամանակագրությամբ ներկայացրեց, որ նշյալ հայտարարությունից հետո իրականացված Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները կրել են ծանր տեսք՝ ՀՀ սահմաններին և Արցախի շփման գծում զինատեսակների գործադրմամբ, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմամբ, ՀՀ տարածքում հայ զինվորների սպանությամբ և գերեվարմամբ, քաղաքացիական անձանց ահաբեկմամբ, հայ ռազմագերիների հարցի շահարկմամբ, նրանց շինծու մեղադրանքներով բանտարկմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ: «Այս ամենն ուղեկցվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ՀՀ-ի և հայ ժողովրդի հանդեպ սպառնալիքների խոսքերով, ՀՀ տարածքի հանդեպ հավակնություններով»:

Սաֆարյանը հիշեցրեց՝ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ դեռևս 2020թ․ դեկտեմբերին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Ալիևի հայտարարություններում բացահայտ տարածքային հավակնություններ դրսևորվեցին Սյունիքի մարզի, Սևանա լճի և Երևանի հանդեպ:

«Այս բոլոր տարածաշրջանների հանդեպ հավակնությունները ոչ միայն արտացոլվել են քաղաքական հայտարարություններում, այլև իրականում։ Այդ օրը Ալիևը նշեց, որ իր ժողովուրդը դարերով ապրել է այդ հողերի վրա։ Իսկ ապրիլին ասաց՝ երբ ժամանակը գա, մենք վերադառնալու ենք Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուր։ Նման հայտարարություններով ի ցույց դրվեցին Բաքվի ուղիղ նկրտումները ՀՀ Սյունիքի մարզի հանդեպ։ Ուժի սպառնալիքի միջոցով «Զանգեզուրի միջանցքը» իրագործելու հայտարարություններ են հնչել նոյեմբերյան հայտարարությունից հետո։ Փորձել են պատմականորեն հիմնավորել այդ «միջանցքի»՝ ադրբեջանական լինելը։ Ադրբեջանը փորձում է միջանցքի թեզն օրակարգ դարձնել, մինչդեռ այն ամրագրված չէ որևէ փաստաթղթով։ Իսկ մայիսին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ռազմական ներխուժումը հենց Ադրբեջանի բարձր քաղաքական ղեկավարության կողմից ներկայացվել է որպես սահմանազատման-սահմանագծման գործընթացի մաս՝ ըստ էության արձանագրելով, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա ուժի սպառնալիքի կամ դրա կիրառության ներքո։ Ավելին՝ Ալիևը հայտարարել է, որ Սև լճի տարածքն իրենց է պատկանում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ Ալիևը ոչ թե չի ուզում սահմաններ ունենալ, այլ ուզում է այն սահմանները, որոնք կարող է գծել ուժի, ուժի սպառնալիքի միջոցով. «Ադրբեջանը չի պատասխանում նման առաջարկներին, ուստի շահագրգռված չէ հարցը միջազգային չափանիշներով լուծել։ Ակնհայտ է, որ նման խնդիրների լուծման ուղղություններից մեկը ԵԱՀԿ ՄԽ համախագահության ներքո բանակցային գործընթացի անհապաղ վերականգնումն է։ Խնդիր է մնում այն, որ Ադրբեջանին միասնական ջանքերով պետք է միջազգային իրավունքի դաշտ բերել»:

Մանրամասները՝ տեսանյութում: