Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան մտադիր է Ռուսաստանից լրացուցիչ С-400 համակարգեր ձեռք բերել

Լուրեր

26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
26.04.2024 | 17:52
Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին
26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
Բոլորը

Անկարան մտադիր է ապագայում Մոսկվայից լրացուցիչ С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել այն հարցին, թե մենք ինչ պաշտպանական համակարգեր ենք ձեռք բերում, որ երկրից և ինչ մակարդակով։ Ոչ ոք չի կարող միջամտել դրան։ Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ամեն ինչ բացատրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: «Մենք մտադիր էինք ձեռք բերել F-35 կործանիչներ և վճարեցինք 1,4 մլրդ դոլար, բայց այդպես էլ չստացանք այդ կործանիչները: Մենք խնդրեցինք մեզ վաճառել Patriot [զենիթահրթիռային համալիրներ], բայց դա էլ չստացանք: Ուստի ես, հնարավոր է, այլ երկրներից պաշտպանական համակարգեր ձեռք բերեմ»,- պարզաբանել է Էրդողանը։