Հետզհետե ավելի մեծ տեղ է տրվում ոչ ֆորմալ կրթությանը. բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդես

Լուրեր

14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
Բոլորը

ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են  շուրջ 50 կրթական և մասնագիտական հաստատություններ: «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից: 

Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը՝  նշելով, որ արդեն ավանդական դարձած «Կրթություն XXI դար»  ցուցահանդեսը օգնում է դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում.  «Կրթությունը 21-րդ դարում  աստիճանաբար շեղվում է ավանդական դպրոց-միջին մասնագիտական կրթական հաստատություն-բուհ ձևաչափից և հետզհետե ավելի մեծ տեղ է տրվում ոչ ֆորմալ կրթությանը:  Այսօր դեռ  պարզ չէ, թե օրինակ 50 տարի անց հիմնական ուսումնադաստիարակչական գործընթացներն ինստիտուցիոնալ ինչ ձևեր են ունենալու:  Այս տեսանկյունից էքսպո-ցուցահանդեսներն աշակերտների և ուսանողների համար յուրօրինակ հարթակ են  հանդիսանում՝ ստանալու համապարփակ տեղեկատվություն կրթության ապագայի վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով՝  «Կրթություն XXI դար»  ցուցահանդեսը  հայ-ռուսական կրթական համագործակցության հաջողված նախագծերից է, որին ակտիվորեն մասնակցում են երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություները.

«Հայ երիտասարդների համար ռուսական կրթական միջավայրը գրավիչ է: Առաջիկայում մոտ 200 երիտասարդ Հայաստանի  Հանրապետությունից միջպետական կրթաթոշակային ծրագրով մեկնելու են Ռուսաստան ՝ ուսանելու  ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և հավելել, որ  ապագային միտված նորարական լուծումներով կրթություն կազմակերպելու ասպարեզում ռուսական բուհերն  ունեն միջազգային բարձր վարկանիշ: 

 «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 23-ը: