Կորոնավիրուսը դարձավ ամենամահաբեր համավարակը աշխարհի պատմության մեջ․ «Ամերիկայի ձայն»

Լուրեր

11.11.2026 | 17:35
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

ԱՄՆ-ում քովիդ 19 հիվանդության զոհերի թիվն այսօր ավելի մեծ է, քան գրիպ հիվանդությունից 100 տարի առաջ գրանցված մահացութան ամենաբարձր ցուցանիշը: Քովիդից զոհերի թիվն այսօր կազմում է 679 հազար, երբ 1918-ից 1920 թվականները շարունակված իսպանական գրիպը խլել էր մարդկային 675 հազար կյանք: Այսպիսով կորոնավիրուսն Ամերիկայի պատմության մեջ դարձավ ամենամահաբերը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

20-րդ դարի ամենամահաբեր համավարակը` իսպանական գրիպը, որով վարակվել էր աշխարհի բնակչության մեկ երրորդը` 500 միլիոն մարդ, այժմ հանդիսանում է համավարակների չափման միավոր: Այդ գրիպին այն ժամանակ զոհ էր գնացել առնվազն հիսուն միլիոն մարդ ամբողջ աշխարհում:

Քովիդ 19 հիվանդությամբ վարակվածների ու դրանից մահացած անձանց թիվն արագ աճում է Դելտա անվանումը կրող ենթատեսակի պատճառով, որը չափազանց վտանգավոր է հատկապես պատվաստումներ չստացած անձանց համար:

Հանրապետականների կողմից կառավարվող նահանգներում, օրինակ Ֆլորիդայում, Թեքսասում եւ Արիզոնայում, որտեղ իշխանությունները դեմ են պատվաստումներին ու պարտադիր դիմակ կրելու պահանջներին, վարակը բնակչության դեմ գործում է հարձակում:

Գերծանրաբեռնված հիվանդանոցներում բուժանձնակազմերը չեն հասցնում սպասարկել հիվանդներին: Դելտա տարատեսակն այսօր թիրախավորում է ավելի երիտասարդներին:

Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հրավիրել է առցանց գագաթաժողով, որի ժամանակ հայտարարելու է հավելյալ 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ աշխարհի այլ երկրների նվիրաբերելու որոշման մասին: ԱՄՆ-ը հորդորում է հարուստ մյուս երկրներին եւս կատարել նվիրատվություններ, ապահովելու աշխարհում պատվաստված մարդկանց առնվազն 70 տոկոսի ցուցանիշ:

Բայց ամենամեծ խնդիրներից մեկը մնում է թերահավատությունը նաեւ ամերիկացիներից շատերի մոտ, որոնք երազում են պատվաստվելու մասին միայն այն ժամանակ, երբ վիրուսը թակում է իրենց դուռը` մինչեւ շնչահեղձություն ու մահ: