Խաբարովսկի մոտակայքում հայտնաբերվել են ռադարներից անհետացած Ան-26-ի բեկորները․ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Լուրեր

28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Խաբարովսկի մոտակայքում հայտնաբերվել են չորեքշաբթի ռադարներից անհետացած Ան-26-ի բեկորները, որում եղել է ինքնաթիռի վեց հոգանոց անձնակազմը: Վթարի վայր է մեկնել որոնողա-փրկարարական խումբը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են»,- այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայություններում սեփական աղբյուրը։

Ան-26-ը ռադարներից անհետացել է Խաբարովսկի օդանավակայանից 38 կմ հեռավորության վրա՝ Խեխցիր արգելոցի տարածքում: Ինքնաթիռը թռիչք է կատարել նավիգացիոն ռադիոհսկողության համակարգերից դուրս:

Փրկարար ծառայությունները հայտնում են, որ հինգշաբթի տեղի ժամանակով 11:30-ի սահմաններում ինքնաթիռի բեկորները գտել է փրկարարական Մի-8 ուղղաթիռը: Դրանք հայտնաբերվել են Բոլշեխեխցիրսկու անվան բնության արգելոցի լեռնաշղթայի տարածքում: ՏԱՍՍ գործակալության զրուցակցի վկայակոչած տվյալներով էլ՝ ինքնաթիռն ընկել է Խաբարովսկի երկրամասի «Զապովեդնոյ Պրիամուրե» արգելոցի և ազգային պարկի տարածքում, լեռան ստորոտին՝ Կորֆովսկի գյուղի շրջանում, ճանապարհից 3 կմ հեռավորության վրա:

Վթարի վայր է մեկնել ցամաքային փրկարարական ջոկատը:

«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է դժվարամատչելի տարածքում: Բարձր ծառերի, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումների պատճառով՝ վայրկյանում մինչև 18 մետր, անհնար է, որ օդանավը [որը ներգրավված է որոնողական աշխատանքներում] վայրէջք կատարի վթարի վայրում, ինչպես նաև անհնար է դեսանտ իջեցնել դեպքի վայր»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Տաթև Ֆռանգյան