Ինչպե՞ս ենք նշել Անկախության օրը սրանից 5, 10 տարի առաջ․ ո՞ր երկրներն են շնորհավորել մեզ նախկինում և հիմա

Լուրեր

19.11.2024 | 14:24
Մինչև 2018 թվականը ՀՀ-ում ռազմավարական երկարաժամկետ նպատակներ հայտարարված չեն եղել․ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:16
Չունենք բավարար քանակի հետազոտություններ, որոնք տնտեսության զարգացմանը նպաստեն․ ԲՈԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:14
«Թափթփուկ», «վեր ընկի տեղդ»․ թեժ լեզվակռիվ՝ ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:05
ՀՀ նախագահը 2 նախարարի ազատել է զբաղեցրած պաշտոնից
19.11.2024 | 14:00
Անտեսվում է պետության գիտական հետազոտությունների, փորձարարական մշակումների պատվիրատուի դերը․ Շահվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:53
Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն ազատվել է պաշտոնից
19.11.2024 | 13:49
Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին
19.11.2024 | 13:41
Կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին․ Զարոկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:30
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային՝ չհյուրընկալել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին
19.11.2024 | 13:25
Վիճաբանություն` Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:18
Քառօրյա և 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքների համար քննարկվելու է անվճար ուղևորության տարբերակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:11
Պուտինը հաստատել է Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը
19.11.2024 | 13:07
Վրաստանում իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել խաղաղ ցուցարարների անօրինական ձերբակալությունները
19.11.2024 | 12:58
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 12:56
Գիտաշխատողների վարձրատրության մինչև 300 տոկոս բարձրացում ունենք, գրավչությունը բարձրացել է․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

30 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը քվեարկեց իր անկախության՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը  30 տարեկան է։

Factor.am-ը  դիտարկել է, թե ինչպես է նշվում օրը 30 տարի հետո, որ երկրի ղեկավարներն են շնորհավորել Հայաստանի Հանրապետությանը՝  տոնի առթիվ։ Հետադարձ հայացք գցելով՝ նաև փորձել ենք ներկայացնել, թե սրանից 5, 10 տարի առաջ ինչպես է երկիրը նշել անկախության տոնը, ովքեր են շնորհավորել հայ ժողովրդին։

Ինչպե՞ս է նշվել ՀՀ անկախության 20 ամյակը, ովքեր են շնորհավորել ՀՀ-ին

ՀՀ անկախության 20 ամյակի և 25 ամյակի տոների առթիվ Հանրապետության հրապարակում կազմակերպվել են զորահանդեսներ։

2011թ-ին Անկախության օրվան նվիրված զորահանդեսին ցուցադրվել են հայկական զինված ուժերի ռազմաարդյունաբերական նմուշները, տեղական արտադրության անօդաչու ինքնաթիռները, նաև՝ օդուժի հնարավորությունները:

Զորահանդեսին ներկա էին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բարձրագույն ղեկավարությունը, ինչպես նաև՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

10 տարի առաջ Անկախության տոնի առթիվ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ էին հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդը, Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը, Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-ը, Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի-Ռեյը և մի շարք այլ պետությունների ղեկավարներ: Սերժ Սարգսյանին շնորհավորել էր նաև Թուրքիայի  նախագահը՝ Աբդուլլահ Գյուլը։

Ինչպե՞ս է նշվել ՀՀ անկախության 25 ամյակը,  ի՞նչ ուղերձներ են պարունակել երկրի ղեկավարների շնորհավորանքները

2016 թվականի՝ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը   իր մասշտաբներով եղել է ամենախոշորը Հայաստանի պատմության մեջ։ Այն ղեկավարել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ Զորահանդեսին մասնակցել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմազաբազայի զորախումբը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Հունաստանի զինծառայողներից բաղկացած միջազգային խաղաղապահ բրիգադի զինծառայողները։ Հենց այդ զորահանդեսի ընթացքում էր, որ առաջին անգամ ցուցադրվեցին այնքան մեծ աղմուկ հանած«Իսկանդեր M» զենիթահրթիռային համակարգերը, որոնց՝ 44 օրյա պատերազմի ընթացքում կիրառման մասին  տեղեկությունները մինչ օրս էլ մնում են հակասական։


Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա բազմաթիվ պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Ուղերձ են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Սրանից 5 տարի առաջ Ռուսաստանի նախագահի ուղերձը հետևյալն էր․ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, որոնք  խորը պատմական արմատներ ունեն, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ իր ուղերձում այն  ժամանակ շնորհակալություն էր հայտնել Հայաստանին  ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: «Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը», -նշված էր ուղերձում։

Ֆրանսիայի նախագահ Օլանդը իր ուղերձում հիշատակել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կարևորությունը։ «Վերջում թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ,  պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար», – ասված էր Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Այդ ժամանակ ՀՀ ժողովրդին իրենց շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ Ասադը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը, Արաբական Միացյալ էմիրությունների Նախագահ Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը,  Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մոհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Յոհան Շնայդեր-Ամմանը, Շվեդիայի Թագավորության Թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը, Բելգիայի Թագավոր Ֆիլիպը, Ինդոնեզիայի Հանրապետության Նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ավստրալիայի Միության Գեներալ-Նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Պերուի Հանրապետության Նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին, Ուզբեկստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևը, Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Իրաքի Հանրապետության վարչապետ Հայդար ալ-Աբադին:

Անկախության օրը՝ այսօր

Վաղ առավոտյան Անկախության օրվա միջոցառումների շարքը սկսել է բարձրաստիճան ղեկավարության Եռաբլուր այցելությամբ։ Կեսօրին նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է եղել։ Ժամը 14-ից երկրի ուժային կառույցների ստորաբաժանումները քայլերթեր են իրականացրել մայրաքաղաքի փողոցներում։ Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումն է լինելու, որը նվիրված է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Հայաստանի բարձրաստիճան այրերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում են ստանալ շնորհավորանքներ իրենց գործընկերների կողմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձն ուղղված է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին։  ՌԴ ղեկավարը նշել է, որ երկու երկրները սերտ համագործակցություն են հաստատել տարբեր ոլորտներում և կառուցողական փոխգործակցություն՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում: «Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։  Նա վստահեցրել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին «ժողովրդավարական իր ուղին անցնելիս՝ աջակցելով, մասնավորաբար, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ապահովման  ջանքերին»:

ԱՄՆ նախագահի ուղերձում նաև կան տողեր ՝ նվիրված  Ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքներին, մասնավորապես գերիների վերադարձի խնդրին։

«Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը: Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ», – Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ իր շնորհավորական ուղերձը հղել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա, խոսելով հայ-ֆրանսիական  «խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերությունների մասին, անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին։

«Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը», – իր ուղերձում գրել է Ֆրանսիայի նախագահը:   

Եվ վերջապես, մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում»։

Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղերձ է հղել նաև հարևան Իրանի նախագահ Իբահիմ Ռաիսին, որը գոհունակություն է հայտնել, որ Իրան-Հայաստան կապերը փոխշահավետ են և բարելավվել են ինչպես որակապես, այնպես էլ քանակապես:

Իրանի նախագահը հավելել է, որ երկու երկրներում մեծ ներուժն ու տարածաշրջանում և միջազգային ասպարեզում ստեղծված նոր իրավիճակը ստիպում են խորացնել կապերն ու կյանքի կոչել նախկին պայմանագրերը և համագործակցության նոր ոլորտներ գտնել։ Ռաիսին նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև լավ հարաբերությունները երկկողմ և միջազգային մակարդակներում կընդլայնվեն համատեղ ջանքերով՝ ի շահ երկու ժողովուրդների։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, Չինաստանի վարչապետ Լի Քեցյանից։

Իսկ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստացել նաեւ  Շվեյցարիայի համադաշնության նախագահ Գի Պարմելայից, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայից, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից, Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդանից, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովից, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսից:

Բարձրաստիճան պաշտոնյաները դեռ շարունակում են ստանալ շնորհավորական ուղերձներ։