Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ կայացված դատավճիռը քաղաքական պատվեր էր. «Ժողովուրդ» 

Լուրեր

12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանի ղեկավար», Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ երեկ կայացված դատավճիռը՝ 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, քաղաքական պատվեր էր: Սէֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում էր զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու եւ շենք-շինություններ գրավել ծրագրելու մեջ: 

Բայց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մոտ մեկ տարի անցկացված դատաքննության ժամանակ այդպես էլ չներկայացվեցին հիմնավոր փաստարկներ՝ ապացուցելու Սէֆիլյանի մեղավորությունը: Ընդհակառակը, ողջ դատաքննությունը հիշեցնում էր վատ բեմադրված տրագիկոմեդիա. նիստերի մեծ մասին Սէֆիլյանին թույլ չեն տվել մասնակցելու, նրան դատավորը զրկեց վերջին խոսքով հանդես գալու իրավունքից, իսկ երեկվա դատավճիռն էլ եկավ ապացուցելու պարզ ճշմարտությունը, որ ընդդիմադիր գործչի հանդեպ իրականացվում է հաշվեհարդար:

Նրա կողմնակիցներից «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իշխանությունները Սէֆիլյանին չեն ներել ապրիլյան պատերազմի մասին բացահայտումները, երբ հայտարարել էր 800 հեկտար կորցնելու մասին: Ենիգոմշյանը նաեւ հիշեցրել է, որ միայն Սէֆիլյանի հայտարարությունից հետո իշխանությունները, հանձին Սերժ Սարգսյանի, հաստատեցին տարածքային կորուստների փաստը: «Այս կերպ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ է լինում այնպիսի մարդկանց հետ, ովքեր փորձում են պայքարել հանուն ժողովրդի: Սէֆիլյանի նկատմամբ այս «պատիժը» նաեւ օրինակ ծառայելու նպատակ է հետապնդում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը 1.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաեւ 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: