ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։

Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության առաջադեմ արտադրական հնարավորությունների շնորհիվ հնարավոր է եղել հաջողությամբ իրականացնել պատվաստանյութի արտադրությունը․ արտադրական գործընթացի տեխնոլոգիական փոխանցումն իրականցվել է ՌՈՒՆՀ -ի կողմից։ «Սպուտնիկ Լայթ»-ի վավերացված խմբաքանակները կուղարկվեն ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Հետազոտության ավարտին դրական արդյունքները թույլ կտա սկսել պատվաստանյութի կոմերցիոն արտադրություն։

«Սպուտնիկ Լայթ»-ի արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։ 2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։

Մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ»-ի օգտագործումն ապահովել է անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ։ Համաձայն Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Առողջապահության նախարարության հետազոտական տվյալների՝ տարեցների պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ցուցաբերել է 78.6-83.7% արդյունավետություն։ Պարագվայում, ըստ երկրի Առողջապահության նախարարության հայտնած տվյալների, զանգվածային պատվաստումների ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 93.5%:

Բարձր անվտանգության և արդյունավետության շնորհիվ մի շարք երկրներում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ներկայումս օգտագործվում է ոչ միայն առանձին, այլև ուսումնասիրվում է այլ արտադրողների դեղամիջոցների հետ համատեղ կիրառությամբ։ Նմանատիպ ուսումնասիրություններ այժմ իրականացվում են Արգենտինայում և ԱՄԷ-ում: Կարգավորող մարմինների կողմից ստացվել է հետազոտությունների իրականացման համար հաստատում Ռուսաստանում և Բելառուսում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում պատվաստանյութի արտադրություն սկսելու առնչությամբ նշել է․ «ՌՈՒՆՀ-ի և Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի համատեղ արտադրությունը կարևոր քայլ է մեր երկրում դեղագործական ոլորտի զարգացման գործում: Պետք է նշեմ, որ այս նախաձեռնությունը համավարակի դեմ պայքարի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ երկու երկրների համագործակցության լավ օրինակ է»:

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի փոխանցմամբ․

««Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրության նախաձեռնումը, որը ցույց է տալիս ավելի բարձր արդյունավետություն, քան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի երկբաղադրիչ այլ դեղամիջոցները, համաճարակի դեմ պայքարում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր փուլ է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի տեղական արտադրությունը հնարավորություն կտա արագացնել բնակչության պատվաստումը, խուսափել լոգիստիկ ծախսերից և ավելի արագ ձևավորել զանգվածային դիմադրողականություն»:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հիմնական առավելությունները.

• «Սպուտնիկ Լայթ»-ը աշխարհում առաջինը գրանցված «Սպուտնիկ V» կորոնավարակի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)):
• ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ «Սպուտնիկ Լայթ»-ն արդյունավետ է կորոնավարակի նոր տեսակների դեմ։
• «Սպուտնիկ Լայթ»-ը չի պահանջում պահեստավորման և լոգիստիկ հատուկ պայմաններ։
• «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված և ստուգված հարթակի վրա, որի կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը, որոնք հաստատվել են աշխարհում երկու տասնամյակների ընթացքում անցկացված առավել քան 250 կլինիկական փորձարկումների արդյունքում (պատվաստանյութերի կազմում մարդու ադենովիրուսների օգտագործման պատմությունը սկսվել է 1953 թվականից):