Նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8,6 տոկոսով

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական տվյալները, ըստ որոնց, տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8,6 տոկոսով։

Չնայած, պաշտոնական վիճակագիրները տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկայացնում են իբրև տնտեսական աճը բնութագրող տվյալ, սակայն իրականում այն որպես այդպիսին չի հանդիսանում։ Հենց դա է պատճառը, որ վերջին տասը տարիներին Հայաստանի տնտեսությունը շարունակական անկում է ապրում, ընկերությունները մեկը մյուսի ետևից սնանկանում են, տարեկան արտագաղթում է բնակչության 1,5-2 տոկոսը, բայց միևնույն է, պաշտոնական վիճակագիրները ազդարարում են տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին։

Արտաքին առևտրի մասով, պաշտոնական վիճակագրությունը հունվար-փետրվարի կտրվածքով արձանագրել է 43,2 տոկոսի աճ։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 386,9 մլն դոլարի ապրանք, ներկրվել՝ 711,5 մլն դոլարի։ Անցած տարվա նույն ցուցանիշի համեմատ արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 41 և 44,4 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա առաջին երկու ամիսներին աճել է 8,3 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0,1 տոկոսով, շինարարության ծավալները ավելացել են 22,7 տոկոսով, իսկ առևտրի շրջանառության աճը կազմել է 17,4 տոկոս։

Մի խոսքով, թվերով աճում ենք ու աճում։ Այն փաստը, որ նախկինում պաշտոնական վիճակագիրները տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,5-ից 4 տոկոսի աճ էին ներկայացնում, իսկ այժմ՝ կրկնակի ավել, ունի շատ բարզ բացատրություն։ Վերջին տարիներին տնտեսությունն այնքան է անկում ապրել, որ ցանկացած տեղաշարժ կարող է ներկայացվել իբրև կտրուկ աճ։ Մասնավոր ներդրողները կարող են Հայաստանից հեռանալ, օտարերկրյա ներդրումները կարող են ընդհանրապես չգալ, բայց ՀՀ կառավարությունը կարող է պետական պարտքը ավելացնելով որևէ ծրագիր նախաձեռնել, օրինակ՝ ճանապարհաշինարարություն, ու այդ եղանակով վիճակագրական աճ մատուցել։ Դրանից, սակայն, Հայաստանի տնտեսության վիճակը չի փոխվում։

Վահագն Հովակիմյան