Կրակոցներ Պերմի պետական համալսարանում․ զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 6-ը (թարմացվում է)

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

11:49
Նախանական տվյալների համաձայն՝ 5 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։

—————————————————————————————————————–

11:38

ՌԴ ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ կան զոհեր ու վիրավորներ:

Պերմի պետական համալսարանում անհայտ անձը կրակ է բացել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ կրակոցները հնչել են տրավմատիկ զենքից։ Համալսարանից հայտնել են 4 տուժածի մասին։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ուսանողները դուրս ցատկում համալսարանի պատուհաններից։ Մյուս ուսանողները փակված են դասասենյակներում։

Իսկ ահա Mash-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, կրակոցներն իրականացրել է 18-ամյա Թիմուր Բեկմանսուրովը։ «Երկար ժամանակ է մտածել եմ այդ մասին, անցնում էին տարիներն, ու ես հասկացա, որ եկել է երազանքս կատարելու պահը»,- ասված է նրա սոցցանցի էջում արված հրապարակման մեջ։

Նա մանրամասն պատմել է, որ անցել է հոգեբուժական զննում, գնել է զենք ու նախապատրաստվել գրոհին։

Սկզբում նա ցանկանում էր հարձակվել իր նախկին դպրոցի վրա, սակայն  վերջին պահին մտափոխվել է: Նա գրել է, որ դպրոցը «չափազանց տհաճ վայր է՝ իր կյանքի վերջին 10 րոպեն այնտեղ անցկացնելու համար»:

112 թելեգրամյան ալիքն էլ հայտնում է, որ հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել:

Տաթև Ֆռանգյան