Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ-ն ու Իրանը կապող մայրուղու խնդրին

Լուրեր

26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
26.04.2024 | 17:52
Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին
26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
26.04.2024 | 17:12
Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IRNA-ն տեղեկացնում է, որ մամուլի քարտուղարն ընդգծել է հարեւան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը ‘ հայտարարելով, որ Իրանը փորձում է հավասարակշռված օգտագործել աջակցությունն իր հարեւանների նկատմամբ:

Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ, միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը: Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարեց, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար: Ըստ հայտարարության՝ Իրանը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և հետամուտ է լինելու հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին: Ըստ մամուլի, ադրբեջանցիները ձերբակալել են բեռնատարի երկու վարորդի։