Մեր գրպանից՝ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների բուժման համար․ նախագիծը ներկայացվել է քննարկման. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի ընտանիքների անդամների բուժսպասարկման համար առաջիկայում հնարաավոր է՝ վճարեն հարկատուները: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե ընդունվի Ազգային անվտանգության ծառայության շրջանառության մեջ դրած՝ մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի մեծ փաթեթը:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ստանալը:

Առաջարկվում է նաև անձնական բժշկով ապահովել Ազգային ժողովի նախագահին: Նշենք, որ ՀՀ նախագահը նախկինում ևս ունեցել է անձնական բժիշկ, իսկ վարչապետին անձնական բժիշկ տրամադրվեց սահմանադրական փոոխություններից հետո՝ 2018 թվականից, երբ վարչապետը համարվեց երկրի ղեկավարը:

«Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
ԱԱԾ-ի կողմից շրջանառության դրված Բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներին տրվող արտոնության նախագծի համահեղինակներից առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, նշում է՝ այս փոփոխությունը, ոչ թե նոր առավելությունների տրամադրում է պետական մի խումբ պաշտոնյաների, այլ հակառակը՝ չկարգավորված խնդրի կարգավորում:

Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի ընտանիքների անդամների՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում պետության հաշվին, բժշկական օգնությունն ստանալն էլ, ըստ Թորոսյանի, պայմանավորված է պաշտոնյաներին տրվող անվտանգային 7 սոցալական երաշխիքներով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պետական բարձաստիճան պաշտոնյաների ընտանիքներին կառավարությունը նոր արտանություն է տալիս այն պահին, երբ Հայաստանի բոլոր բուժհիմնարկներում միասին վերցված հայրուրավոր քաղաքացիներ կան հերթագրված՝ պետպատվերի շրջանակներում բուժսպասարկումից օգտվելու համար: Նրանք չեն սպասարկվում ֆինասաների բացակայության պատճառով:

Էլինար Վարդանյանի խոսքով իշխանությունները պետք է չեղարկեն այս նախաձեռնությունը և զբաղվեն երկրի լրջագույն խնդիրների կարգավորմամաբ:

Պաշտոնյաների ընտանիքների անդամների բուժսպասարկման համար պետական միջոցների հաշվին վճարելու նախագիծը շրջանառվում է e-draft համակարգում, որտեղ նախագծին ծանոթացած քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել:
Թրանսփարենսի ինթրնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, մատնանշելով Հայաստանում առկա սոցալական խնդիրներն, անընդունելի է համարում, որ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն ընտանյոք հանդերձ բուժվելու են պետության հաշվին:

Շրջանառության մեջ դրված փափեթով առաջարկվում է փոփոխություններ անել նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում: Առաջարկվում է ԱԱԾ-ի ենթակայությունից հանել հատուկ պահպանվող պաշտոնյաների և պետական շենք շինությունների անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայությունը ու դարձնել վարչապետին ենթակա մարմին: Վարուժան Հոկտանյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսով ամրապնդում է իր սուպերվարչապետական դիրքերը:
ԱԱԾ-ից անջատվելով և վարչապետին ենթակա մարմին դառնալուն զուգահեռ աճելու է նաև ՊՊԾ ղեկավարի աշխատավարձը՝ 660 հազար դրամից դառնալով շուրջ 800 հազար դրամ:

Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց ևս մեկ արտոնություն էլ տրվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է նրանց աշխատանքից չազատել, եթե չեն ներկայացրել կորոնավիրուսի պատվաստման վկայագիրը կամ էլ 14 օրյա պարբերականությամբ ՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչը հոկտեմբերի 1-ից պարտադիր է լինելու բոլոր աշխատողների համար:

Նարեկ Կիրակոսյան