ԵԱՀԿ ՄԽ-ի համար մարտահրավեր է իր դերը վերականգնելը․ Ռիչարդ Կիրակոսյանը 3 պատճառ է նշում

Լուրեր

27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համար մարտահրավեր է իր արդիականությունը վերականգնելն ու միջնորդի իր դերը վերագտնելը։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

«Չնայած Ադրբեջանի պնդմանը, թե 2020 թվականի պատերազմն արդեն կարգավորել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը` այնուամենայնիվ, ԵԱՀԿ դիվանագիտության վերականգնման հեռանկարը սպասվածից ավելի հուսադրող է մի քանի պատճառներով»,- ասաց նա։

Ըստ Կիրակոսյանի՝ դրա պատճառներից մեկն այն է, որ կա անհրաժեշտություն 2020 թվականի նոյեմբերի Ռուսաստանի նախաձեռնած համաձայնագիրը փոխակերպելու։ «Ավելի տևական խաղաղ գործընթացի կարիք կա, իսկ բանակցություններն էական են համաձայնագրի պայմանների ապահովման համար»,- նշեց նա։

Երկրորդ պատճառը, ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի, այն է, որ Ադրբեջանը ինքնավստահ է, սակայն դիվանագիտորեն մեկուսացված, իսկ Ռուսաստանը ձգտում է հասնել Արևմուտքի կողմից խաղաղապահների միակողմանի տեղակայման լեգիտիմության ճանաչման, Արևմուտքն էլ ձգտում է հիմնվել Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի միջև շահերի «պատահական մերձեցման» վրա ՝ Հարավային Կովկասում հետպատերազմյան կայունության ընդհանուր նպատակին հասնելու համար:

«Նույնիսկ Թուրքիան, որը դուրս է մնացել առևտրի և տրանսպորտի հետպատերազմյան աշխատանքային խմբից, ավելի կարևոր դեր է փնտրում՝ իր մարտավարական դաշնակից Ռուսաստանին հակազդելու համար, որպեսզի նաև տարածաշրջանային իր ամբիցիաները բավարարի»,- ասաց նա։

Երրորդ պատճառը, Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ այն է, որ ԵԱՀԿ-ին անհրաժեշտ է վերականգնել պատերազմի հետևանքով խաթարված հեղինակությունը:
«Այս համատեքստում կարելի է հակազդել երկու վտանգավոր նախադեպերի. առաջինը՝ պատերազմի ռիսկին, որը ցույց տվեց, որ Ղարաբաղյան հիմնախդիրն ունի ռազմական լուծում, ինչն էլ բացասական նախադեպ ստեղծեց հակամարտությունների համար՝ սկսած Ուկրաինայից, վերջացրած՝ Եթովպիայով, երկրորդը՝ պետք է հակազդել պատերազմի քաղաքական ազդեցությանը, որպես հետընթաց եվրոպական արժեքներին և միջազգային իրավունքի նորմերին, քանի որ 2020 -ի պատերազմը կարծես ավտորիտար Թուրքիայի և բռնապետ Ադրբեջանի համար հաղթանակ լիներ Հայաստանի և Արցախի պայքարող ժողովրդավարությունների նկատմամբ»,- ասաց նա։
Նշենք, որ վերջին շրջանում հայկական կողմը հաճախ է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար բանացությունները վերսկսելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Ստեփան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ հանդիպումների ժամանակ։

Վերջերս էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է անդրադարձել խնդրին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն անում է լավագույնը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին կրկին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ։

«Կան որոշակի հիմնարար բաներ, որոնք կարևորում ենք և չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է։ Այն մնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում»,- ասել էր նա։

 

Հռիփսիմե Հովհաննիսյան