Կարկուտ է տեղացել Արմավիրի` ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից վերահսկվող 7 համայնքում
Ընդամենը թվով 192 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 13 ամպ, կատարվել է 65748 կրակոց. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ համայնքների տարածքներում, որոնք չեն վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:
Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի և Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի տարածքներում, որոնք չեն վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:
Կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի վերահսկվող Ամբերդ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Դաշտ, Արգինա, Այգեշատ (Վաղարշապատ) համայնքների տարածքներում: