Ադրբեջանին ուղղված «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը ճիշտ էր․ կիրականանար, եթե ռեգիոն չներխուժեին այլ ուժեր․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ

-Դուք վերջին տարիներին որպես ռազմական բժիշկ ծառայում էիք Քարվաճառում։ Ես հետևում էի Ձեր հրապարակած պատմություններին, որ ներկայացնում էիք ծառայությունից։ Ձեր գրառումները սովորաբար ավարտվում էին #ՕմարիԱրծիվ հեշթեգով։ Ի՞նչ եք զգում այսօր, երբ Օմարն այլևս հայ զինծառայողի ոտք չի տեսնում, այնտեղ ադրբեջանցիներ են, և Օմարի արծիվն այլևս չի հսկում Քարվաճառը։

-Ցավալի է, իհարկե, շատ ցավալի խնդրի առաջ ենք կանգնել, երբ դու տարիներ շարունակ հսկում ես քո հայրենի հողը, բայց ըստ իրավիճակի՝ հանգել ենք նրան, որ այս պարտությամբ այլևս մեր Զինված ուժերի վերահսկողության տակ չեն այդ հողերը։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ, բայց ունենք այն, ինչ ունենք։

-Եթե պատերազմի և կորուստների մասին խոսենք, Դուք դրա տակ ի՞նչ եք տեսնում։ Վստահաբար գիտեք՝ ձեր քաղաքական ուժին ինչ մեղադրանքներ ուղղեցին այս ընթացքում։ ՔՊ-ն էլ ի պատասխան՝ առաջարկեց ավելի հետ նայել պրոբլեմներին։ Որպես հասարակություն և պետություն՝ ի՞նչ խնդիր չկարողացանք լուծել։

-Մեր խնդիրներն իսկապես գալիս են խորքից։ Իմ անձնական կարծիքով՝ խնդիրը նրա մեջ է, որ մենք այն ճանապարհը, որ անցել ենք սկզբից ու այն ճանապարհը, որ գործել ենք այս ընթացքում, նկատի ունեմ՝ պետության ստեղծման օրվանից սկսած, չենք կարողացել վերլուծել այդ խնդիրները, հասկանալ դրանց պատճառները և տալ ճշգրիտ լուծումներ։

-Իսկ ի՞նչն է մեզ խանգարում մեր գլոբալ խնդիրները վերլուծել և ճիշտ եզրակացություններ անել։

-Անձնական առումով, ինձ թվում է՝ մեր մեծամտությունն ու եսասիրությունն է խանգարում, բացարձակ ճշմարտության դիրքերից հանդես գալը, իսկ ընդհանուր առմամբ՝ մեր ինստիտուտների բացակայությունը կամ թերի զարգացվածությունը, գիտությունը, որը մեր երկրում պատշաճ չափով զարգացած չի։ Այստեղ մի խնդիր չկա, համակարգային խնդիրներ կան, և կարծում եմ՝ առնվազն պատերազմից հետո մենք, իրավիճակից ելնելով, չենք վերլուծել իրավիճակն ամբողջությամբ։ Այստեղ չնայած կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, այդուհանդերձ, կա այդ գիտակցումը, որ պետք է վերլուծել սեփական սխալները, շտկել դրանք, դնել ճիշտ ուղու վրա։

-ՀՀ-ն այսօր Արցախի անվտանգության երաշխավո՞րն է։ Շատ հաճախ այս հարցին պատասխանում են՝ ՀՀ-ն անգամ իր անվտանգությունը չի կարողանում ապահովել։ Այս հարցը բարձրաձայնողները մի փաստարկ են բերում, որ դրա պատասխանը կարևոր է՝ իմանալու, թե առաջիկայում ինչ պրոցեսներ կարող են սպասվել։ Դուք ի՞նչ պատասխան ունեք։

-Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ից հետո առավել ևս՝ Հայաստանի և Արցախի հարցում, այդ թվում՝ նաև զինուժի տեսանկյունից, մեզ պետք է լինել շատ զգոն, հավասարակշիռ և հանգիստ մեր արած արտահայտություններում ու մեր հնչեցրած հարցադրումներում, որովհետև մենք չենք գտնվում ստատիկ իրավիճակում, մենք գտնվում ենք անընդհատ առաջ շարժվող պրոցեսում։ Պատերազմից հետո որքան էլ պրոցեսը չէի ասեի, որ խաղաղ է, բայց լայնածավալ գործողություններ չկան, բայց և՝ հակառակորդը Սև լճի տարածքում, Վարդենիսի շրջանում ներխուժել է ՀՀ սահման, և եթե այս պահի դրությամբ որևէ պրոցես չկա, դա դեռ չի նշանակում, որ վաղը չի կարող ինչ-որ պրոցես լինել։ Դրա համար կարծում եմ՝ շատ ավելի զուսպ և հավասարակշիռ է պետք լինել այդ հարցերի մասին խոսելիս։

-Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քաղաքականության նկատմամբ ձեզ մոտ նկատում էինք համակրանք, երբ պաշտոնի էր, հատկապես, երբ ՀՀ-ն հերթական անգամ հայտարարում էր զենքի գնման մասին կամ բանակային գրոհային միավորներ ստեղծելու մտքեր էին արտահայտվում, և իհարկե՝ երբ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսն առաջ բերվեց, որը Դուք ևս ոգևորիչ էիք ընկալում։ Այսօր՝ պատերազմից հետո նույն կարծիքի՞ն եք։

-Պարոն Տոնոյանին ես աջակցել եմ, որովհետև ես տեսել եմ՝ Զինված ուժերի միակ հրամանատարն է, որը հրապարակել է իր տեսլականը Զինված ուժերի հարցում։ Մինչ այդ որքանով ես գիտակից կյանքով ապրում եմ ՀՀ-ում, ես չեմ տեսել պաշտպանության նախարարի, որը հրապարակեր նման լայնածավալ և բովանդակալից տեսլական։ Ինչ վերաբերում է «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզին, ես գիտեմ, որ դա ամենաքննադատվող թեզերից է, բայց պետք է ֆիքսել՝ դա որ իրավիճակում է հնչեցվել, ում է ուղղված եղել և ինչ ենք ունեցել պատերազմի ընթացքում։ Ես կարծում եմ, որ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզն ուղղված է եղել Ադրբեջանի Հանրապետությանը՝ մեր հակառակորդներին, կարծում եմ՝ դա եղել է ճիշտ տվյալ իրավիճակում և կարծում եմ՝ այն կարող էր իրականություն դառնալ, եթե մեր տարածաշրջան չներխուժեին այլ ուժեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան