Սերժ Սարգսյանի ուղղությամբ ձվեր նետվեցին․ հայ-թուրքական հաշտեցման մեջ ԱՄՆ-ն կար, հիմա ՌԴ-ի շահն է՝ ձվեր չկան․ Զոհրաբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմաբան Զոհրաբ Գևորգյանի հետ

-Պարո՛ն Գևորգյան, պատմությունը ցույց է տվել, որ ռուսները տարածաշրջանից անսպասելի հեռանալու բնավորություն ունեն, որոնց հաջորդել են հայերի ջարդերը թուրքերի, քրդերի կողմից։ Պուտինն էլ շնչավոր է, ո՞վ է լինելու ՌԴ նախագահը նրանից հետո, ի՞նչ քաղաքականություն է վարելու։ Կամ՝ ՌԴ-ում ժողովրդավարական պրոցեսների արդյունքում, գուցե, այլ նախագահ ընտրվի, որը կորոշի ընդհանրապես փոխել ՌԴ-ի արտաքին քաղաքական կուրսը՝ Հարավային Կովկասից դուրս գալով։ Մենք դատապարտվա՞ծ ենք մշտապես մնալու կոտրած տաշտակի առաջ, թե՞ այսօրվանից պետք է կանխատեսենք այդ օրը։

-Եթե ՌԴ-ում ժողովրդավարական պրոցեսները հաղթելու լինեին, Բորիս Նեմցովը սպանված չէր լինի։ Թերահավատ եմ ռուսական միջավայրում ժողովրդավարական պրոցեսների հանդեպ, որովհետև այդ պետությունը մեծ է և միշտ պահանջ ունի մեկ ցարական սիմվոլի։

-Այո՛, բայց Վլադիմիր Պուտինն ու նրա այս քաղաքականությունն էլ հավերժ չեն, մեկ օր կարող է լուրջ շրջադարձ տեղի ունենալ, ի՞նչ է անելու Հայաստանը։

-Այնուամենայնիվ, լինի ՌԴ-ում ժողովրդավարական պրոցես, թե չլինի, մեծ հաշվով, ՌԴ-ն բովանդակային տեսանկյունից՝ քաղաքական, տնտեսական, կառավարման ճգնաժամերի, արդեն իսկ նահանջի մեջ է։ Այս տեսանկլյունից խնդիրը գալիս է մեր դիրքորոշմանը և մտածողությանը։ Յուրաքանչյուր երևույթ ունի ներքին և արտաքին պատճառներ, շատ կարևոր է, որ մտածողության մեջ շեշտադրումները լինեն ներքին պատճառների վրա՝ արտաքինի համադրումով։ Անշուշտ՝ երեկ Բյուզանդիան էր, այսօր ՌԴ-ն է և այդպես կշարունակվի։

Խնդիրը մեր ներքին՝ մտածողական իմունիտետի մեջ է, հենց կրթության տեսանկյունից։ Այսօր շատ վտանգավոր է «վայ-հայրենասիրությունը», իսկ իրական հայրենասիրությունը, որ կարող է մի փոքր ուղերձ հղել հանրությանը, չի երևում։ Ես հիշում եմ՝ 2008-ին քանի ձու շպրտվեց Սերժ Սարգսյանի ուղղությամբ, ես չեմ տեսնում այսօր այդ ձվերը, որտե՞ղ են այդ ձվերը, ո՞ւմ վրա են շպրտվում, ինչպե՞ս են շպրտվում։ Ես չեմ ասում՝ անպայման պիտի շպրտվեն, բայց, այնուամենայնիվ, ստացվում է այնպես, որ երբ կար ԱՄՆ-ի ներդրումը հայ-թուրքական հաշտեցումների մեջ, ձվերը հայտնվեցին, բայց երբ այստեղ կարծես թե ՌԴ-ի շահերն են հետապնդվում, ձվեր չկան, որևէ մտավորական ելույթ չի ունենում։

-Տպավորություն է՝ այդ շրջանակները սպասում են, տեսնեն՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի՞նչ կասի նույն այդ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, հետո նոր կորոշեն իրենց խոսքի և վարքի ուղղությունը։

-Այո՛, լսում են՝ ինչ են ասում և շատ հանգիստ են տանում։ Ես հիշում եմ՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում վիճաբանության օրը արտահայտություն արեց, որ ԽՍՀՄ-ը որոշել է Թուրքիայի և Իրանի սահմանը, որևէ մեկը դրան ուշադրություն չդարձրեց՝ այն կուսակցության անդամները, որոնց ողջ գործունեությունը դրա շուրջ էր։ Իսկ նրանք ուշադրություն դարձրեցին՝ ոնց և ով իրենց խփեց։ Խոսակցությունը պետք է գնար այդ ուղղությամբ․ եթե ԽՍՀՄ-ն ընդունել է Թուրքիայի և Իրանի սահմանները, ուրեմն՝ ԽՍՀՄ-ը որոշել է նաև ԼՂՀ-ի սահմանները, ինչի՞ մասին եք խոսում։ Ձեր դիրքորոշումները հստակեցրեք․․․ Այսինքն՝ միաժամանակ լինել տանձ և խնձոր, սա մեր «հերն անիծում է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան