2023-ից ՀՀ-ում կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը․ ի՞նչ կստանա քաղաքացին․ զրույց մասնագետի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը առողջապահության ֆինանսավորման հարցերովփորձագետ Սամվել Խարազյանի հետ

-Հայաստանում շուրջ մեկուկես տարի առաջ մեկնարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքներ, և այժմ Առողջապահության նախարարությունն ավարտին է հասցնում հայեցակարգը։ Դուք անմիջապես ներգրավված եք աշխատանքներում։ Ներդրման պարագայում ի՞նչ է փոխվելու քաղաքացու կյանքում, որն այսօր էլ վճարում է գումար հիվանդանոցում և ստանում է ծառայություն։

-Ինչով է կարևորվում առողջության համապարփակ ապահովագրությունը, որ ամբողջ բնակչության համար ապահովվելու է հավասար ծածկույթ․ հասանելիություն առողջապահական հիմնական ծառայություններին։ Եվ մարդը, անկախ նրանից՝ գումար ունի, թե՝ չունի, իրեն հասանելի են լինելու հիմնական ծառայությունները։ Այն ծառայությունները, որոնք բերում են մարդկանց աղքատացման, դրանք ևս հասանելի են լինելու ամբողջ բնակչությանը։

-Ամենացցուն և քաղաքացու գրպանին մեծապես հարվածող օրինակներից են սրտի վիրահատությունը, քաղցկեղային հիվանդության բուժումը, որոնք թանկարժեք են և կյանքի համար վտանգավոր։ Դրանք նույնպես ներառվելո՞ւ են ապահովագրության ծածկույթում։

-Այո՛, նաև՝ քաղցկեղի վիրահատությունը՝ ոչ միայն ամբողջ բուժումը, քիմիաթերապիան, ճառագայթային բուժումը։ Իհարկե, քիմիաթերապիկ բուժումը որոշակի սահմանափակումով է, բայց հիմնական ծածկույթն ապահովվելու է յուրաքանչյուր քաղաքացու համար։

-Մեր քաղաքացիները, մեղմ ասած, զգայուն են իրենց գրպանի նկատմամբ, և այդքան էլ չեն սիրում, երբ պետությունն առաջարկում է ինչ-որ տոկոս մաս հանել, օրինակ՝ կենսաթոշակ կուտակելու նպատակով։ Կա՞ ուսումնասիրություն՝ քաղաքացին բժշկական ապահովագրության դիմաց պատրա՞ստ է վճարել և ի՞նչ տոկոս է քննարկվում՝ որպես վճար։

-Շատ ճիշտ եք, որ ցանկացած տիպի լրացուցիչ վճար, ի վերջո, ամեն քաղաքացու եկամտից հատկացում է և կարող է մի փոքր ցավոտ լինել։ Ես կուզենայի զուգահեռներ չտանեինք պարտադիր կուտակային համակարգի հետ, որովհետև առողջության ապահովագրության ծառայությունների օգուտները զգալու ես վաղը կամ մյուս օրը, եթե ոչ քո, ապա հարազատիդ առողջությունը հոգալիս։ Իսկ պարտադիր կուտակայինի դեպքում դու պիտի ստանայիր որոշակի գումար տասնյակ տարիներ հետո, և բացի այդ՝ միայն քո կարիքների համար։

Ամերիկյան համալսարանը հրապարակեց հետազոտության արդյունքներ, և այնտեղ շատ լավ ցուցադրված են բնակչության սպասումներն ու ակնկալիքները։ Բնակչության շուրջ 61 տոկոսը դրական է պատասխանել նման համակարգի ներդրմանը, իսկ 73 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ է վճարել, բայց թե ինչ չափով, սա արդեն հարցի մյուս կողմն է։ Ինչ քանակի գումար էլ լինի, մարդկանց եկամուտներից հատկացում է։ Իսկ թե ինչով է կարևորվում․․․ դա նպատակային ուղղվում է մարդկանց առողջապահական կարիքների բավարարմանը, որովհետև մարդիկ իրենց կյանքում առողջապահական որոշակի ծախսեր կատարում են։ Իսկ ապահովագրությունը հնարավորություն է տալիս, որ հիվանդության ի հայտ գալու պարագայում դու չվճարես այն գումարը, որն ակնկալվում է ծառայություն մատուցելու դիմաց, այլ արդեն վստահ լինելով, որ քո փոխարեն կա մի հիմնադրամ, որը կպաշտպանի քեզ, դու ամսական փոքր հատկացումներ ես անում և հնարավորություն տալիս, որ քո և քո հարազատների՝ ծնողներիդ, երեխաներիդ բժշկական ծառայությունների գումարը փոխհատուցվի։

-Երբվանի՞ց է Կառավարությունը մտադիր Հայաստանում ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգը, և հետազոտություններն ի՞նչ են ցույց տվել՝ ինչո՞ւ է անհրաժեշտ Հայաստանում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ։

-Ամբողջ աշխարհում է այդպես՝ գալիս է մի ժամանակահատված, որ մեծանում են առողջապահական ծախսերը, օրինակ՝ եթե պետական ծախսերը համեմատենք 2000 թվականի հետ, այդ ծախսերը շուրջ 20-30 անգամ ավելացել են։ Ամեն տարի առողջապահական ծախսերը գլոբալ առումով աճում են 3․9 տոկոսով, այն դեպքում, երբ համաշխարհային ՀՆԱ-ն աճում է 3 տոկոսով, և չնայած այդ աճին՝ շատ երկրներ հանգում են այն խնդրին, որ ծախսերի աճը չի բերում արդյունավետության։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ մեծ թվով մարդիկ, մոտավորապես՝ 13 տոկոսը, չեն դիմում բժշկի, որովհետև ֆինանսական խնդիրներ ունեն, 60 տոկոսն ինքնաբուժությամբ է զբաղվում։ Կան մեծ թվով մարդիկ, որոնք ծայրահեղ դեպքերում բնակարանն են վաճառում, այլ գույք, բանկերից վարկ են վերցնում, և մենք հասկանում ենք՝ այս գումարները չնայած աճում են, արդյունավետ չեն։ Ապահովագրության հիմնական նպատակներից մեկը մարդկանց այդ աղետալի ծախսերից փրկելն է և ֆինանսական պաշտպանվածությունը։

-Համակարգն ի՞նչ ժամկետում է ներդրվելու Հայաստանում։

-Կառավարության ծրագրով նախատեսված է, որ 2023 թվականից կսկսվի առողջության ապահովագրության համակարգի ներդրումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան