Աֆղանստանի նոր կառավարությունը կարող է դառնալ «Թալիբան»-ի համար գլխավոր քննություն

Լուրեր

11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
Բոլորը

Թալիբանն այժմ ամբողջությամբ վերահսկում է Քաբուլի օդանավակայանը, ինչպես նաեւ` գրեթե ամբողջ երկրի տարածքը: Սակայն այստեղից միջազգային ուժերի դուրսբերումը Թալիբանին չի ազատում մարտահրավերներից: Այդ մարտահրավերներից մեկը կանանց իրավունքների պաշտպանությունն է, ինչի պահանջով կանայք ցույցի էին դուրս եկել Հերաթ քաղաքում: Մեծագույն խնդիրներից մյուսը խիստ երաշտն է, ինչը նշանակում է, որ առանց միջազգային օգնության, Թալիբանն ի զորու չի լինի լուծել սովի խնդիրը: Այս մասին է գրում «Ամերիկայի ձայնը»-ը։

Ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին է հիշեցնում, ԱՄՆ-ը Թալիբանին դեռեւս կասկածանքով է նայում, եւ այդ պատճառով չի շտապում ճանաչել նրան որպես Աֆղանստանի իշխանություն: Այս պահին, սակայն, ԱՄՆ-ը աշխատում է որպեսզի վերաբացվեն Աֆղանստանի օդանավակայանները, թույլ տալու համար ուղիղ օգնություն աֆղաստանցիներին: Իսկ այդ հարցը մեծապես է կախված այն հանգամանքից, թե ինչպիսի կառավարություն կկազմվի Աֆղանստանում:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով էլ, մեծապես է հաշվի առնվելու այն հանգամանքը, թե ինչպես է նոր կառավարությունն այնտեղ հարգելու կանանց ու փոքրամասնությունների իրավունքը, թե ինչպիսի կառավարություն է կազմելու Թալիբանը եւ թե ինչ քայլեր է իրականացնելու ընդդեմ ահաբեկչության:

Աֆղանստանում այս պահին կա մեկ գավառ, որը չի ենթարկվում Թալիբանին: Դա Փանջշիրի գավառն է, որտեղ Ահմադ Մասուդի ղեկավարությամբ զինված խմբերը պայքարում են ընդդեմ Թալիբանի իշխանության ու զորքերի: ԱՄՆ-ը հայտարարում է, որ վերջին մարտերի ժամանակ միջամտություն չի ցուցաբերել հօգուտ Մասուդի ուժերի:

Գերմանիայում տեղակայված ամերիկյան օդային բազայում էլ այս պահին գրանցում են աֆղանստանցի տարհանված անձանց, որպեսզի արագացվի նրանց օրինական մուտքն ԱՄՆ:

Գեներալ Թոդ Ուոլթերզի խոսքերով, ամեն օր գրանցվում է հինգից 600 փաստաթուղթ եւ շուտով ամեն օր այստեղից ԱՄՆ կտեղափոխվի 2500-ից 3000 աֆղանստանցի:

Սակայն ԱՄՆ-ի ու դաշնակից ուժերի համար աշխատած այն աֆղանստանցիները, որոնց չի հաջողվել դուրս գալ երկրից, այսօր այստեղ կանգնած են իրական վտանգի առջեւ: Նրանց ճակատագիրը եւս կարող է դառնալ Թալիբանի քննություններից մեկը: