ԱԺ ընդդիմությունը դեստրուկտիվ օրակարգով է՝ հողատուներ, սրիկաներ, չի հանդարտվելու․ բայց ո՞րն է ՔՊ-ի գործը․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի զրուցակիցը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է

–Պարո՛ն Բարսեղյան, Դուք Factor TV-ի ստուդիա եկաք Ազգային ժողովից, որտեղ քննարկվում էր ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման հարցը։ Ի՞նչ արդյունք տվեց այս քննարկումը, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը կմտափոխվի՞։

-Ներկա էին լրագրողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, բայց ինձ թվում է՝ այդ քննարկումը շատ անարդյունավետ եղավ։ Հակառակ կողմից, նկատին ունեմ՝ ԱԺ մեծամասնությունից ելույթներ և ներկայացուցիչներ չկային։ Լավ կլիներ՝ հակաճառությունները հնչեին, բայց միակողմանի քննադատություն եղավ, այդ թվում՝ իմ խոսքում։ Շատ կուզեի լսել իրենց արձագանքը, սակայն երբ պարբերաբար լրագրողների իրավունքներ են ոտնահարվում, մեր և մի շարք այլ կազմակերպություններ բողոքի, դժգոհությունների հայտարարություններով ենք հանդես գալիս։

-Օրեր առաջ դուք և լրագրողական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել եք նաև Ալեն Սիմոնյանին։ Ի՞նչ եզրակացության եք եկել այդ հանդիպումից։

-Մեր վերջին բողոքի հայտարարությունից հետո խորհրդարանից հրավիրեցին զրույցի։ Ներկա էինք ես, Աշոտ Մելիքյանը և Նունե Սարգսյանը, ԱԺ նախագահն էր, և էլի մեկ-երկու հոգի կային։ Բացատրեցինք մեր դիրքորոշումն այնպես, ինչպես ասել էինք մեր հրապարակային հայտարարություններում։ Խոսակցություն եղավ այն մասին, որ օթյակը լրագրողներից ազատվել է՝ ելնելով նրանց անվտանգությունից, որ որևէ վնաս չլինի և այլն։ Հնչեցին բացատրություններ, բացատրեցինք, որ դրանք անարդյունավետ են՝ դա լուծում չէ, արդարացում է, և խնդիրը չի կարգավորում, այլ բարդացնում է։

Եթե իսկապես անվտանգության խնդիր կա՝ ինչ-որ մեկը զենք է տանելու ԱԺ, և փոխհրաձգության ժամանակ միամիտ կրակելու են լրագրողների ուղղությամբ, ապա զրահապատեք ապակիները, լրագրողներին սաղավարտ և զրահաբաճկոն տվեք և, ի վերջո, հավատարմագրվողների առաջ պայման դրեք՝ իրենք ստորագրեն հատուկ թղթի տակ, ըստ որի՝ իրենք համաձայնվում են, որ դժբախտ դեպքերի ժամանակ ԱԺ-ն պատասխանատվություն չի կրում։

-Կամ ի վերջո՝ թույլ տվեք լրագրողին ևս զենք կրել ԱԺ-ում, դա էլ տարբերակ կարող է լինել, այնպես չէ՞։

-Դա ուրիշ խոսակցություն է։ Իմ ասածը շատ մոտ է ռազմաճակատային դրություն լուսաբանող լրագրողին․ լուրջ եմ ասում, առանց հեգնանքի։ Եթե ԱԺ-ն չի կարողանում ապահովել լրագրողների անվտանգությունը, դա մի ողբերգություն է, այլ բան է, երբ դա բերում են որպես արդարացում այն բանի, որ ինքը պիտի սահմանափակի խոսքի և արտահայտման ազատությունը, լրագրողների իրավունքները։ Սրանք սահմանադրական իրավունքներ են, դրանց համար տասնամյակներով կռիվներ ենք արել, ԱԺ-ում ներկա բազմաթիվ լրագրողներ, որ հիմա պատգամավորներ են, նրանք նույնպես մասնակցել են այդ պայքարին, և հիմա հեշտությամբ որոշում են, որ լրագրողների իրավունքները պետք է սահմանափակեն։

-Ի դեպ՝ ԱԺ-ի մասին․ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են․ անվտանգայինից սկսած՝ բարեփոխումների օրակարգը հաջողությամբ իրականացնելուց ավարտած։ ԱԺ-ի նոր կազմի աշխատանքը ի՞նչ է Ձեզ հուշում, կկարողանա՞ն սպասարկել ՀՀ-ի շահերը։

-Դա զգալիորեն կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից։ Կարող են, իհարկե, ասել, և հանրության մեջ էլ կարող են մտքեր լինել, թե «բա՝ թող չջղայնացնեն, իրենք էլ այդպես չվարվեն»։ Այդպես չէ՛։ Շատ կոնկրետ մեծամասնություն ունեք, ունեք օրենքներ ընդունելու որակյալ քվե, և շատ հաճախ ձեզ ուրիշ քվեներ պետք էլ չեն։ Ես, օրինակ, այսպես եմ պատկերացնում՝ ինչ էլ անի ԱԺ-ի փոքրամասնությունը, ենթադրենք՝ այն երկու խմբակցությունները ելույթները սկսում են սեռական բնույթի հայհոյանքով և ավարտում են նույնպես դրանով, հարգելի՛ մեծամասնություն, հայ ժողովուրդը ձեզ վրա ծանր բեռ է դրել՝ դարերից, տասնամյակներից, պարտությունից եկած։ Ծանր բեռ է դրված՝ խնդիրներ լուծել և առաջ գնալ, դուք ի՞նչ եք անելու։ Այդ խնդիրները լուծելու փոխարեն՝ սկսելու եք այդ հայհոյանքներին պատասխանե՞լ։

Լուրջ եմ ասում, ենթադրենք՝ ես եմ այդ մեծամասնությունը, ես պիտի բանի տեղ չդնեմ, անտեսեմ այդ հայհոյանքները, և սկսեմ ընդունել այն օրենքները, որոնք պետք են երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։ Բարդ բան է՝ մեր արժեհամակարգում քեզ վիրավորած մարդուն չպատասխանես։ Եթե դիտեք ԱԺ-ի նիստերը, մեծամասնության պատգամավորների ելույթները եղել են՝ ի պատասխան։

ԱԺ ընդդիմությունը դեստրուկտիվ օրակարգով է՝ հողատուներ, սրիկաներ, հանցագործներ, կապիտուլյանտներ, էս կողմ, էն կողմ, հասկանալի է՝ դժգոհ են ընտրությունների արդյունքներից, դժգոհ են ազատազրկման և գույք կորցնելու առկա ռիսկերից, բայց չեն հանդարտվելու։ Իսկ ո՞րն է ՔՊ-ի գործը։ Մեծամասնության գործն այդ օրակարգին սահուն ինտեգրվելը չէ, դրա համար պետք էր քաղաքական գնահատական տալ մեծ փաստաթղթում, և կարիք չէր լինի ամեն ինչին պատասխանել, բայց դրա համար չեն, չէ՞, ձեզ պատվիրակել ԱԺ գնալ, ի վերջո՝ դուք նախընտրական ծրագիր եք ներկայացրել, կառավարության ծրագիր եք ընդունել, որ ելաք, մարդկանց ասացիք այն, ինչ բոլորը գիտեն, դրանից Հայաստանի Հանրապետությունը շահո՞ւմ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան