Թուրքիան իր ԶՈԻ սպառազինության մեջ է ներառել «Bayraktar AKINCI TİHA» անօդաչու թռչող սարքերը

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

Թուրքական «Բայքար» ընկերության կողմից ամբողջությամբ ներքին ռեսուրսների հաշվին մշակված հարձակողական անօդաչու «Bayraktar AKINCI TİHA»-ն ընդգրկվել է Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Bayraktar AKINCI TİHA» փոխանցման արարողությունը կայացել է թուրքական Չորլու քաղաքի Ակինչի ուսումնագիտական ամառային կենտրոնում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։

«Բայքար» ընկերությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի մշակումը սկսվել է 2017 թվականին, առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 6-ին:

«Bayraktar AKINCI TİHA»-ի առաջին խմբաքանակի մատակարարումը Թուրքիայի զինված ուժերին ավարտվել է կիրակի՝ օգոստոսի 29-ին:

Տաթև Ֆռանգյան